Հայաստանի գավաթի եզրափակիչ 2018
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի գավաթի եզրափակիչ 2018, Հայաստանի գավաթի 27-րդ եզրափակիչ և Հայաստանի գավաթի 2017-2018 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպում։ Այն կայացել է Երևանի Հանրապետական մարզադաշտում 2018 թվականի մայիսի 16-ին, որին մասնակցել են «Գանձասար-Կապանն» ու «Ալաշկերտը»։ Սա «Ալաշկերտ ՖԱ»-ի առաջին ելույթն էր գավաթի եզրափակչում, իսկ «Գանձասար-Կապան ՖԱ»-ի երկրորդն էր. վերջինս 2014 թվականին պարտվել էր «Փյունիկ ՖԱ»-ին։ «Գանձասար-Կապան ՖԱ»-ը 11 մետրանոցներով 4:3 հաշվով հաղթանակ է տարել այն բանից հետո, երբ հիմնական ժամանակում խաղն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում՝ 1:1, ընդ որում Միհրան Մանասյանը գոլ է խփել «Ալաշկերտ ՖԱ»-ի կազմում, իսկ Լուբամբո Մուսոնդան հավասարեցրել է հաշիվը «Գանձասար-Կապան ՖԱ»-ի կազմում[1][2]։
Արագ փաստեր Իրադարձություն, Մարզադաշտ ...
Իրադարձություն | 2017–18 Armenian Cup? |
---|---|
Մարզադաշտ | Հանրապետական մարզադաշտ |
Հանդիսական | 1000 |
Փակել