Հայիմ Նախման Բյալիկ
From Wikipedia, the free encyclopedia
Հայիմ Նախման Բյալիկ (եբրայերեն՝ חיים נחמן ביאליק, հունվարի 6 (18), 1873[1][2][3], Իվնիցա, Zhytomyr uezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 4, 1934(1934-07-04)[4][5][1][…], Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[4][6]), հրեա բանաստեղծ։
Ծնվել է | հունվարի 6 (18), 1873[1][2][3] |
---|---|
Ծննդավայր | Իվնիցա, Zhytomyr uezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 4, 1934(1934-07-04)[4][5][1][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[4][6] |
Գերեզման | Տրումպելդոր |
Մասնագիտություն | բանաստեղծ, հրատարակիչ, գրող, թարգմանիչ, ակնարկագիր և խմբագիր |
Լեզու | իդիշ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Մանդատային Պաղեստին |
Ուշագրավ աշխատանքներ | Sefer HaAggadah?, To the Bird?, Q6753673?, Q12408578?, In the City of Slaughter? և Q16130954? |
Ամուսին | Manya Bialik? |
Hayyim Nahman Bialik Վիքիպահեստում |
Գրական ասպարեզ է իջել 1890-ական թվականներին։ Բյալիկի ստեղծագործության մի մասը կապված է սիոնիստական շարժման հետ։ Գրել է երկեր, որոնք բողոքի արտահայտություն են ընդդեմ ցարիզմի՝ հրեաների նկատմամբ կիրառված ջարդարարական քաղաքականության («Ասք ջարդի մասին», 1904, պոեմ)։ Իր ժողովրդի պատմական անցյալին են նվիրված «Տափաստանի մեռյալները» (1902) և «Հրե հրովարտակ» (1905) պոեմները։ Դրել է հոգեբանական խորությամբ աչքի ընկնող պատմվածքներ («Ցանկապատից այն կողմ», «Արեկուլակ» և այլն)։ Մասնակցել է «Հրեական լեգենդներ» (2-րդ հրատարակչություն, Բեռլին, 1922) քառահատոր աշխատության հրատարակմանը։ 1920 թվականին անցել է Արևմտյան Եվրոպա, 1924 թվականին՝ Պաղեստին։