Հայլե Սելասիե
From Wikipedia, the free encyclopedia
Հայլե Սելասիե I (ամհարերեն՝ ኃይለ፡ ሥላሴ, արտասանություն (օգնություն • ինֆո), հուլիսի 23, 1892(1892-07-23)[4][5][6][…], Էջերսա Գորո, Եթովպական կայսրություն - օգոստոսի 27, 1975(1975-08-27)[1][4][5][…], Ադիս Աբեբա, Derg[1]) մինչև թագադրումը Թեֆերի Մաքոննեն (ամհարերեն արտասանություն (օգնություն • ինֆո)), Եթովպիայի վերջին կայսրը (նոյեմբերի 2, 1930 - սեպտեմբերի 12, 1974), հանրահայտ Սողոմոնյանների դինաստիայի ժառանգորդը, ով իտալա-եթովպիական պատերազմի ժամանակ գլխավորել է պայքարն Իտալիայի զինված ուժերի դեմ։ 1963 թվականին Աֆրիկյան միության հիմնադիրներից մեկն է։ 1974 թվականին գահընկեց է արվել կոմունիստների կողմից։ Մահացել է 1975 թվականին․ ըստ ամենահայտնի վարկածի, նրան խեղդամահ է արել եթովպիացի զինվոր։ Ռաստաֆարականությունում համարվում է հարություն առած Քրիստոսը, Յահվեի մարմնավորումը՝ երկիր մոլորակի վրա։
Հայլե Սելասիե I ቀዳማዊ ኃይለ ሥላሴ | |
---|---|
Եթովպիայի Կայսր | |
Իշխանություն | 1930-1974 |
Թագադրում | 1930 |
Հանձնում | 1974 |
Լրիվ անուն | Թեֆարի Մաքոննեն |
Զինվորական կոչում | գեներալ |
Ծնվել է՝ | 23 Հուլիս 1892 |
Ծննդավայր | Էջերսա Գորո, Եթովպական կայսրություն |
Մահացել է՝ | 27 Օգոստոս 1975 մարդասպանություն |
Վախճանի վայր | Ադիս Աբեբա, Derg[1] |
Holy Trinity Cathedral | |
Երկիր | Եթովպական կայսրություն |
Ազգություն | Եթովպիացի |
Հարստություն | Սողոմոնիդներ |
Ուղեկից | Մենեն Ասֆահ |
Թագավորական Տուն | Սողոմոնյաններ |
Տոհմ | House of Solomon? |
քաղաքական գործիչ և միապետ | |
Հայր | Մեկոնեն Վելդե Միքայել |
Մայր | Յեշիմեբեթ Ալի |
Երեխաներ | Princess Tenagnework?, Amha Selassie?, Princess Romanework?, Princess Zenebework?, Princess Tsehai?, Prince Makonnen, Duke of Harar? և Prince Sahle Selassie of Ethiopia? |
Հավատք | Քրիստոնեություն |
Պարգևներ |