Հանճարեղ գաղափար
From Wikipedia, the free encyclopedia
Հանճարեղ գաղափար (հուն․՝ Μεγάλη Ιδέα, Мегали Идэа), Օսմանյան Հունաստանի ժամանակաշրջանում հույների իռեդենտիստական հայեցակարգն էր, որը ենթադրում էր Բյուզանդիայի վերականգնում՝ Կոստանդնուպոլիս կենտրոնով։ 18-19-րդ դարերում Կոստանդնուպոլսի հունական ազնվականության (Ֆանարիոտների) շրջանում դրա իրականացումը հաճախ ենթադրվում էր հույների ձեռքում` որոնք նշանակալի դեր էին խաղում կայսրության կառավարման և առևտրի մեջ, Օսմանյան կայսրությունում իշխանության աստիճանական կուտակման միջոցով։
Μεγάλη Ιδέα տերմինն առաջին անգամ օգտագործվել է Հունաստանի վարչապետ Իոաննիս Կոլետտիսի ելույթում 1844 թվականին հռչակված Սահմանադրության շուրջ բանավեճի ժամանակ[1]։
Ավելի նեղ իմաստով դա կարող է վերաբերել Վենիզելոսի գլխավորությամբ հունական պետության կողմից Արևմտյան Անատոլիայի և Արևելյան Թրակիայի անեքսիայի ձախողված ծրագրին։
Հայեցակարգը օգտագործվել է Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերում, մասնավորապես, Եկատերինա II-ի «հունական նախագծում»։