Հապալասի կապույտ
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Ղոժղոժ (լատին․՝ Vaccinium uliginosum), հապալասազգիների ընտանիքից սերված թուփ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։Հապալաս բառը արաբերեն է և նշանակում է մրտենու պտուղ։
Ղոժղոժ (Հապալասի կապույտ) | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Vaccinium uliginosum
| ||||||||||||
|
Տերևաթափ 0,3-1 մ բարձրությամբ, և 0,4-2,4 սմ լայնությամբ, գագաթում կլորավուն կամ սրավուն, ամբողջաեզր, մի փոքր դեպի ցած ոլորված եզրերով, կապտականաչավուն, բավական կոշտ, փոքր թուփ է։ Ծաղիկները թույլ են, 1-3-ական նստած անցյալ տարվա ճյուղերի վրա, սպիտակավուն են կամ բաց վարդագույն, մանր։ Դարչնագորշավուն կեղևով, գլանաձև ճյուղերով, էլիպսաձև տերևներով, դուրեկան բուրմունք ունեցող ծաղիկներով, գնդաձև պտուղներով այս թուփը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասնում են օգոստոս-սեպտեմբերին[1]։
Տարածված է Կովկասում, Կորեայում, Ճապոնիայում, Փոքր Ասիայում և Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Հիմալայներում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում տարածված է միայն Սևանի ավազանում։ Աճում է ծովի մակերևույթից 2000-2300մ բարձրությունների վրա[1]։
Ստամոքսի խանգարումների դեպքում օգտործում են պտուղները և տերևները։ Մեղրատու բույս է։ Բազմանում է հիմնականում սերմերի և սողացող ընձյուղների արմատակալման միջոցով։ Պտուղները, որոնք պարունակում են 25-270 մգ/% C վիտամին և շաքարներ, օգտագործվում են թարմ և չորացրած վիճակում․ դրանցից մուրաբաներ, օշարակներ, օղիներ, գինիներ են պատրաստում[1]։