Հապալասի սոուս
From Wikipedia, the free encyclopedia
Հապալասի սոուս (երբեմն՝ հապալասի ջեմ[1][2]), հապալասի հատապտուղներով և շաքարով քաղցր սոուս։ Եվրոպական խոհանոցում հապալասի սոուսը ավանդաբար մատուցում են տապակած հնդկահավի, հավի, ճտի, թռչնամսի և վայրի կենդանիների մսի հետ։ Դասական համակցություն է համարվում նաև հապալասի սոուսը և տապակած կամամբերը[3]։
Ավստրիական խոհանոցում հապալասի սոուսը մատուցում են վիենական շնիցելի[4], իսկ լեհական խոհանոցում՝ կարտոֆիլի յուղաբլիթների հետ[5]։ Տամպերե ֆիննական ֆիրմային ուտեստը՝ արյունային երշիկը, ավանդաբար մատուցում են հապալասի սոուսով[6]։
Սոուսի պատրաստման համար օգտագործվող հապալասի թարմ հատապտուղները եփում են ջրում մինչև փափկելը, թուրմը դատարկում են, իսկ հատապտուղները անցկացնում են մաղով։ Հապալասի խյուսը խառնում են հատապտղի թուրմի և գինու հետ, եռացնում են շաքարով և դարչինով և խտացնում են կարտոֆիլային օսլայով։