Հասպիս
From Wikipedia, the free encyclopedia
Հասպիս, (հուն․՝ ἴασπις — խայտաբղետ քար՝ եղնգաքար), նստվածքային կայծքարային ապար։ Ամուր է (կարծրությունը՝ 7), անթափանց, կոտրվածքը՝ խեցային։ Հիմնականում կազմված է գաղտնաբյուրեղային քվարցից, երբեմն խառնուրդի ձևով պարունակում է խալցեդոն։ Երկաթի և մանգանի օքսիդների շնորհիվ տարագույն է (կարմիր, դեղին, շագանակագույն, կանաչ)։ Տարածված է մինչքեմբրից մինչև կայնոզոյ (առավել լայն՝ պալեոզոյում)։ Առանձնացվում են ռադիոլարային և ոչ-ռադիոլարային տարբերակներ։ Բարձր կարծրության, դիմացկունության և գեղեցիկ գունավորման շնորհիվ կիրառվում է ոսկերչական գործում։