Հաստատուն հոսանք
From Wikipedia, the free encyclopedia
Հաստատուն հոսանք, ժամանակի ընթացքում ըստ ուժի և ուղղության չփոփոխվող էլեկտրական հոսանք։ Առաջանում է հաստատուն լարման ազդեցությամբ և կարող է գոյատևել միայն փակ շղթայում։ Հաստատուն հոսանքի հիմնական օրենքներն են Օհմի օրենքը և Ջոուլ-Լենցի օրենքը, ճյուղավորվող շղթաներում՝ Կիրխհոֆի կանոնները։ Հաստատուն հոսանքի աղբյուրներից են գալվանական էլեմենտը, ջերմաէլեմենտը, ֆոտոէլեմենտը, Տ. հոսանքի գեներատորը և այլն։ Ստացվում է նաև փոփոխական հոսանքի ուղղումով։ Կիրառվում է էլեկտրամետալուրգիայում, էլեկտրաշարժիչներում, կապի, ավտոմատիկայի, հեռուստամեխանիկայի սարքերում։