Հատապտուղ
From Wikipedia, the free encyclopedia
Հատապտուղ (լատին․՝ berry), փոքր, բազմասերմ, հյութալի պտղապատյան կամ մսոտ պտուղներ են, սովորաբար թփերի կամ խոտաբույսերի տեսքով։ Հյութալի են, որոշակի կառուցվածքի, վառ գույներով, քաղցր, թթու կամ տտիպ համային որակներով։ Ընդհանուր օրինակներ են մասրենին, խաղողը, հապալասենի, բանանը, հաղարջը[1][2]։
Հյութալի պտղապատյանով միասերմ պտուղները ստացել են կորիզապտուղներ անվանումը, որոնք ունեն նուրբ մաշկ, հյութալի պտղամիս, իսկ սերմը գտնվում է պտղապատյանի ամուր, ներքին փայտացած մասում՝ կորիզում։ Դրանցից են սալորենին, դեղձենին, ծիրանենին, բալենին և այլն[3]։
Հատապտուղներն ու կորիզապտուղները լայն կիրառություն ունեն ամբողջ աշխարհում և հաճախ օգտագործվում են ջեմերի, պահածոների, տորթերի կամ կարկանդակների մեջ։ Որոշ հատապտուղներ առևտրային կարևոր նշանակություն ունեն[4]։
Աշխարհի շատ երկրներում հատապտուղների արդյունաբերությունը տարբերվում է միմյանցից, ինչպես նաև տարբերվում են բնության մեջ աճեցված կամ աճող հատապտուղների տեսակները։ Որոշ հատապտուղներ, ինչպիսիք են ազնվամորին և ելակը, աճեցվում են հարյուրավոր տարիներ և տարբերվում են իրենց վայրի նմանակներից։ Չնայած այն բանին, որ շատ հատապտուղներ ուտելի են, ոմանք թունավոր են մարդկանց համար[5]։