Հարլեմ (Նյու Յորք)
From Wikipedia, the free encyclopedia
Հարլեմ, Նյու Յորքի թաղամաս Մանհեթեն կղզու հյուսիս-արևելքում (ԱՄՆ), աֆրոամերիկյան «Հարլեմյան վերածնունդ» շարժման կենտրոն։ Բնակեցված է գլխավորապես սևամորթներով։ Հարլեմը հիմնադրել են հոլանդացիները, 1636 թվականին և այնտեղ տարել ստրուկ սևամորթների առաջին խումբը։ Հարլեմը Նյու Յորք քաղաքի թաղամաս է դարձել 1731 թվականին։ Հարլեմը այլ «սև գետտոների» (առանձնաթաղերի) նման գերբնակեցված է, բնակվարձը բարձր է, սանիտարական տարրական պայմանները բացակայում են, հիվանդանոցների ու դպրոցների խիստ պակաս կա, աղքատությունն ու բնակիչների մահացության թիվը մեծ է։ Հարլեմը ԱՄՆ-ում նեգրական շարժման կենտրոններից է։ Ռասայական խտրականության դեմ առավել խոշոր ելույթները տեղի են ունեցել 1959 թվականին, 1964 թվականին և 1968 թվականին։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Հարլեմ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Հիմնադրված է | 1653 թ. | |
Մակերես | 3,871 քառակուսի մղոն, 10,03 կմ² | |
Բնակչություն | ▼116 345 մարդ (2016) | |
Փոստային դասիչ | 10026 և 10039 | |
| ||
Փակել