Հարոլդ Փինթեր
From Wikipedia, the free encyclopedia
Հարոլդ Փինթեր (անգլ.՝ Harold Pinter, հոկտեմբերի 10, 1930(1930-10-10)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] - դեկտեմբերի 24, 2008(2008-12-24)[5][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ, ռեժիսոր, դերասան, հասարակական գործիչ։ Ժամանակակից ամենաազդեցիկ բրիտանացի դրամատուրգներից մեկն է։
2005 թվականին գրականության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի պիեսների համար[13], որոնցում «բացահայտել է ամենօրյա թոթովանքի խորքում ընկած անդունդը և ուղի է գտել բացելու ճնշվածության փակված դռները»[14]։ Ունի Բրիտանական կայսրության ասպետի կոչում, ստացել է բազմաթիվ գրական մրցանականեր, այդ թվում Կաֆկայի, Պիրանդելոյի, Շեքսպիրի պարգևներ, Լոուրենս Օլիվյեի անվան թատերական մրցանակ[15], «Մոլիեր» ֆրանսիական մրցանակ, եղել է բազմաթիվ եվրոպական համալսարանների պատվավոր դոկտոր։
Սկսած իր առաջին՝ «Սենյակը» (1957) պիեսից Փինթերի գրական գործունեությունը տևել է ավելի քան 50 տարի և ամփոփում է իր մեջ 29 պիես, 27 սցենար, մեծաթիվ սկետչներ (մեկ գործողությամբ կատակերգություն), ռադիո և հեռուստաներկայացումներ, բանաստեղծություններ, մեկ վեպ, պատմվածքներ, էսսեներ, նամակներ, ֆարսե։