Հելեն
From Wikipedia, the free encyclopedia
Հելեն (անգլ.՝ Helen, ամբողջ անունը՝ Հելեն Ջայրագ Ռիչարդսոն Խան, նոյեմբերի 21, 1938(1938-11-21)[1], Յանգոն, Բրիտանական Բիրմա), հնդկական կինոյի պարուհի և դերասանուհի։ Հելենի ամբողջական ֆիլմագրությունը չի կազմվել, սակայն ըստ որոշ աղբյուրների՝ նա նկարահանվել է ավելի քան 700 ֆիլմում։ Կյանքում ունեցած ձեռքբերումների համար 1999 թվականին արժանացել է Filmfare Awards մրցանակին։ Մրցանակն ստացել է երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար։ 2009 թվականին պարգևատրվել է Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևով։ Հելենի մասին գրվել են գրքեր և նկարահանվել ֆիլմեր։ Ժամանակին համարվել է սեքս-խորհրդանիշ, նրան անվանել են հնդկական կինոյի «ջրածնային ռումբ»։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հելեն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հելենանգլ.՝ Helen Ann Richardson, Ծնվել է ...
Հելեն անգլ.՝ Helen Ann Richardson | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1938(1938-11-21)[1] (85 տարեկան) |
Ծննդավայր | Յանգոն, Բրիտանական Բիրմա |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | պարուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ընտրանի | Mera Naam Chin Chin Chu?, O Haseena Zulfonwali Jaane Jahan?, Aa Jaane Jaan?, Piya Tu Ab To Aaja? և Yeh Mera Dil Yaar Ka Diwana? |
Ամուսին(ներ) | Սալիմ Խան |
Երեխա(ներ) | Արփիտա Խան |
Պարգևներ և մրցանակներ | |
Փակել