Հենրիխ Մխիթարյան
հայ ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Հենրիխ Համլետի Մխիթարյան (հունվարի 21, 1989(1989-01-21)[1][2][3][…], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր[5][6]։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան[7]։ Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Հենրիխ Համլետի Մխիթարյան | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Միկի | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 21, 1989(1989-01-21)[1][2][3][…] (35 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ, Հայաստան | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 74 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ինտեր | ||||||||||||||||||||||||||
Համար | 22 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)[8]։ Ութ անգամ (յոթ անգամ անընդմեջ[9]) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 88 խաղում խփած 30 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում, և առաջին Հայ ֆուտբոլիստը,ով հասել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։
2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների Top 10-ում[10]։