Հենրիխ I Թռչնորս
From Wikipedia, the free encyclopedia
Հենրիխ I Թռչնորս, (գերմ.՝ Heinrich der Vogeler, մոտ 876, Մեմլեբեն, Արևելյան Ֆրանկիա - հուլիսի 2, 936, Մեմլեբեն, Արևելյան Ֆրանկիա), Սաքսոնիայի դուքսը 912 թվականից, իսկ 919 թ.-ից՝ Գերմանիայի Արևելաֆրանկյան թագավորության առաջին թագավորը՝ Սաքսոնական հարստությունից։ Իր թագավորության ընթացքում Հենրիխ I-ը վարեց արտաքին հարձակողական քաղաքականություն։ Լինելով տաղանդավոր ղեկավար և հմուտ քաղաքական գործիչ, նա կարողացավ նշանակալիորեն ամրապնդել Գերմանիայի թագավորությունը և ընդարձակել նրա տարածքները՝ միավորելով Լոթարինգիան։ Հունգարների դեմ պաշտպանության համար Հենրիխ I-ը կառուցեց հզոր ամրություններ և ստեղծեց կանոնավոր հեծելազոր։ Դա նրան թույլ տվեց հաղթանակ տանել Ռիադի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Հենրիխի թագավորության օրոք սկսվեց պոլաբյան սլավոնների նվաճումը։ Նրա արշավանքների արդյունքում մի շարք սլավոնական ցեղեր, որոնց տարածքները կցվեցին թագավորությանը, դարձան Գերմանիայի թագավորի հարկատուները։ Իր մահվան պահին Հենրիխ I Թռչնորսը Եվրոպայի ամենահզոր տիրակալն էր։
Հենրիխ I Թռչնորս | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ 876 |
Ծննդավայր | Մեմլեբեն, Արևելյան Ֆրանկիա |
Մահացել է՝ | հուլիսի 2, 936 |
Վախճանի վայր | Մեմլեբեն, Արևելյան Ֆրանկիա |
Quedlinburg Abbey | |
Երկիր | Արևելյան Ֆրանկիա |
Տոհմ | Ottonian dynasty? |
գերիշխան | |
Հայր | Օտտո I |
Մայր | Հեդվիգա |
Երեխաներ | Հեդվիգ Սաքսոնացի, Օտտոն I[1], Գերբերգա Սաքսոնացի, Հենրի I[2], Բրունո Մեծ[2] և Թենքմար |
Հավատք | քրիստոնեություն |