Հենրի Այրտոն
From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Այրտոն (1611[1][2][3][…], Ատենբորո, Նոթթինգեմշիր, Անգլիայի թագավորություն - նոյեմբերի 26, 1651(1651-11-26)[1][4][5][…], Լիմերիկ, Մանսթեր), անգլիական բուրժուական հեղափոխության գործիչ, չափավոր ինդեպենդենտների (անկախների՝ բուրժուազիային բուրժուականացող ազնվականության արմատական թևի քաղաքական կուսակցություն) գաղափարախոս, Օլիվեր Կրոմվելի զինակիցը և փեսան (նրա դստեր՝ Բրիջիտի ամուսինը)։ Կողմնակից էր պետության միապետական ձևին, որտեղ գերիշխող պետք է լիներ նոր բուրժուազիան։ Հենրի Այրտոնը մասնակցել է լևելլերների (հավասարարների՝ մանրբուրժուական արմատական դեմոկրատական խմբավորում) շարժմանը և Իռլանդիայի նվաճմանը (1649)։ Իռլանդական Լիմերիկ քաղաքի պաշարման հաղթական ավարտին մահացել է տենդից։
Հենրի Այրտոն | |
---|---|
Ծնվել է | 1611[1][2][3][…] |
Ծննդավայր | Ատենբորո, Նոթթինգեմշիր, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 26, 1651(1651-11-26)[1][4][5][…] |
Մահվան վայր | Լիմերիկ, Մանսթեր |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն և Անգլիական հանրապետություն |
Կրթություն | Երրորդության քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Բրիջետ Կրոմվել[6] |
Ծնողներ | հայր՝ German Ireton?[5][6], մայր՝ Jane Warburton?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | Անգլիայի Ազգային ժողովի անդամ, Member of the 1642-48 Parliament? և Member of the 1648-53 Parliament? |
Անդամություն | list of regicides of King Charles I? |
Երեխաներ | Henry Ireton?[5], Elizabeth Ireton?[5], Jane Ireton?[5] և Բրիջետ Բենդիշ[5] |
Henry Ireton Վիքիպահեստում |
Ռեստավրացիայից հետո, երբ Ստյուարտների արքայատոհմը վերստին անցել է իշխանության գլուխ, Անգլիայի արքա Չարլզ 2-րդի կարգադրությամբ Հենրի Այրտոնի դիակը 1661 թվականի հունվարի 30-ին հանվել է Վեստմինիստերյան աբբայությունում գտնվող գերեզմանից, կախաղան բարձրացվել, այնուհետև թաղվել կախաղանի տակ։ Այդ կերպ թագավորը վրեժ է լուծել Այրտոնից այն բանի համար, որ նա ստորագրել էր իր հոր՝ Չարլզ 1-ինի մահվան դատավճիռը[7][8] (նույն կերպ վարվել է նաև Կրոմվելի և Ջոն Բրեդշոուի դիակների հետ)։ Ընդ որում՝ վրիժառության այդ գործողությունն իրականացվել է Չարլզ 1-ինի մահապատժից ճիշտ 12 տարի անց։