Հենրի Հոլտ
From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Հոլտ (անգլ.՝ Henry E. Holt, սեպտեմբերի 27, 1929(1929-09-27)[1], Richwood, Նիքոլաս շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[1] - մայիսի 5, 2019(2019-05-05)[1], Տենպե, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[1]), ամերիկացի աստղագետ, աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերող։ Աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում[2]։
Հենրի Հոլտ Henry E. Holt | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1929(1929-09-27)[1] Richwood, Նիքոլաս շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[1] |
Մահացել է | մայիսի 5, 2019(2019-05-05)[1] (89 տարեկան) Տենպե, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Արիզոնայի համալսարան և ԱՄՆ երկրագիտական ծառայություն |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Իր աշխատանքի սկզբում Հոլտը զբաղվել է մոլորակների աշխարհագրությամբ աշխատելով ԱՄՆ Աշխարհագրական ծառայությունում Հյուսիսային Արիզոնայի համալսարանում։ 60-ական թվականներին հետազոտել է Լուսնի մակերևույթի ֆոտոմետրիկ հատկությունները, Սերվեյոր և Ապոլոն ծրագրերի շրջանակներում։
1984-ից 1988 թվականները, համատեղ այլ աստղագետների հետ (Թոմաս Նորման, Դևիդ Լևի, Ջեֆրի Բրաուն և Կարոլին Շումեյկեր), հայտնաբերել է 682 աստերոիդ, որոնց մեծամասնությունը հայտնաբերել է միանձնյա[3]։ Նա նաև հայտնաբերել է երեք կարճ պարբերությամբ գիսաստղեր 121P/Շումեյկեր-Հոլտ, 127P/Հոլտ-Օլմստեդ և 128P/Շումեյկեր-Հոլտ։
Նրա պատվին է անվանվել (4435) Հոլտ աստերոիդը[4]։