Հերբերտ Մարկուզե
From Wikipedia, the free encyclopedia
Հերբերտ Մարկուզե (գերմ.՝ Herbert Marcuse, հուլիսի 19, 1898(1898-07-19)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - հուլիսի 29, 1979(1979-07-29)[1][2][3][…], Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանա-ամերիկացի սոցիոլոգ, ֆրանկ-ֆուրայան դպրոցի հիմնադիրներից։ 1934 թվականից բնակվել է ԱՄՆ- ում։
Մարկուզեի «քննադատական տեսության» համաձայն («Միաչափ մարդը», 1964), զարգացած կապիտալիստական հասարակարգը հակադիր ուժերի ինտեգրացման հետևանքով դառնում է սոցիալական ամբողջություն, այս պատճառով բանվոր դասակարգը կորցնում է իր «հեղափոխական դերը»։ Մարդը զրկվում է ինքնուրույն դատողության ունակությունից, դառնում «միաչափ»։ Նման պայմաններում կազմակերպված բանվորական շարժումը, պառլամենտական պայքարը ևս անօգուտ են․ հեղափոխության առաջատար են դարձել ուսանողությունը, լյումպեն պրոլետարիատը, ազգային փոքրամասնությունները ևս։ Շնորհիվ իր հայացքների հակաբուրժուական պաթոսի, երիատասարդության բուռն հուզում ներիշրջանում (1968) Մարկուզեն ակամա դարձավ ձախ արմատականների ու ծայրահեղականների հոգևոր հայրը։ Մարկուզեի սոցիալական քննադատությունը թեև տպավորիչ է, սակայն խորը չէ, առաջարկած ծրագիրը՝ ուտոպիական։ Մտավորականության հակադրումը բանվոր դասակարգին, կուսակցությունների դերի ժխտումը ջլատում են հեղափոխական ուժերը։