Հերշել Գրինշպան
From Wikipedia, the free encyclopedia
Հերշել (Հերման) Ֆայբել Գրինշպան (գերմ.՝ Herschel (Hermann) Feibel Grynszpan[3], մարտի 28, 1921(1921-03-28)[1], Հաննովեր, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[2] - 1944[2]), Վայմարյան հանրապետությունում ծնված լեհաստանցի հրեա։ Նացիստական Գերմանիայում հեռանկարի բացակայության պատճառով 1936 թվականին արտագաղթել է Բելգիա, որտեղից էլ մեկնել է Ֆրանսիա։ 1938 թվականի հոկտեմբերի վերջին նրա ծնողները Լեհաստանի տասնյակ հազարավոր այլ հրեաների հետ միասին անմարդկային պայմաններում բռնի տեղափոխվել են Լեհաստան[4]։ Իր ընտանիքի անդամների և մյուս հարազատների ու ընկերների ստորացման և նրանց հետ դաժան վարվելու համար վրեժ լուծելու նպատակով Գրինշպանը նոյեմբերի 7-ին Փարիզում մահափորձ է կատարել գերմանացի դիվանագետ Էռնստ ֆոմ Ռաթի դեմ, որն ստացված վերքերի պատճառով երկու օր անց մահացել է։ Նացիստական վարչակարգն օգտագործել է այդ մահափորձը[5], որպեսզի «Վրեժ ֆոմ Ռաթի մահվան համար» կարգախոսով անցկացնի հրեական համայնքի զանգվածային կոտորած, որը հայտնի է դարձել «Բյուրեղապակյա գիշեր» անունով։
Հերշել Գրինշպան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1921(1921-03-28)[1] |
Ծննդավայր | Հաննովեր, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[2] |
Մահացել է | 1944[2] |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Herschel Grynszpan Վիքիպահեստում |