Հիլլի գունդ
From Wikipedia, the free encyclopedia
Հիլլի գունդ, հանդիսանում է տարածություն աստղագիտական մարմնի շուրջ (օրինակ՝ մոլորակի), որում այն կարող է պահել սեփական արբանյակը, չնայած այն մարմնի ձգողությանը, որի շուրջ ինքն է պտտվում (օրինակ՝ աստղ)։ Իր հերթին, արբանյակն էլ ունի Հիլլի գունդ, և այդ սահմաններում գտնվող ցանկացած մարմին պետք է ձգտի դառնալ արբանյակի արբանյակ, այլ ոչ թե մոլորակինը։ այսպիսով, Հիլլի գունդ են անվանում մարմնի ավելի փոքր մաիմինների վրա ձգողության ազդեցության տարածքը, հաշվի առնելով ազդեցությունները, որոնք գործում են այլ ավելի խոշոր մարմինների կողմից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ընդ որում, փոքր մարմնի գտնվելը ինչ որ այլ մարմնի Հիլլի գնդում չի նշանակում, որ այդ մարմինը ձգում է փոքր մարմնին ավելի ուժեղ, քան այն մարմինը որի շուրջ պտտվում է ինքը։ Օրինակ, Արեգակը ձգում է Լուսնին 2,2 անգամ ավելի ուժեղ, քան Երկիրը։
Հիլլի գունդը տեղաբաշխված է L1 և L2 Լագրանժի կետերի միջև, որոնք ընկած են երկու մարմինները միացնող գծի վրա։