Հիպերկալեմիա
Արյան շիճուկում կալիումի բարձրացած քանակություն / From Wikipedia, the free encyclopedia
Հիպերկալեմիա, կալիումի (K+) բարձրացած քանակությունն արյան շիճուկում[1]։ Կալիումի նորմալ քանակները տատանվում են 3,5-ից 5,0 մմոլ/լ։ 5,0 մմոլ/լ-ը գերազանցող քանակությունը համարվում է հիպերկալեմիա[2][3]։ Տիպիկ է առանց ախտանիշերի ընթացքը[1]։ Երբեմն, երբ հիպերկալեմիան արտահայտված է, կարող է հանգեցնել սրտխփոցի, մկանացավերի, մկանային թուլության առաջացմանը[1][4], սրտի ռիթմի խանգարումների զարգացմանը, որոնք կարող են հանգեցնել սրտի կանգի և մահվան[1][2]։
Հիպերկալեմիա | |
---|---|
Կրծքային արտածումներում դիտված էլեկտրասրտագրության փոփոխություններ հիպերկալեմիայի ժամանակ | |
Տեսակ | կլինիկական նշան |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
ՀՄԴ-9 | 276.7 |
ՀՄԴ-10 | E87.5 |
Բարդություններ | Սրտի կանգ[1][2] |
Hyperkalemia Վիքիպահեստում |
Տարածված պատճառներց են երիկամային անբավարարությունը, հիպոալդոստերոնեմիան և ռաբդոմիոլիզը[1]։ Մի շարք դեղամիջոցներ նույնպես ունակ են արյան մեջ բարձրացնել կալիումի քանակը, որոնցից են սպիրոնոլակտոնը, ՈՍՀԴ (ոչ ստերորդային հակաբորբոքային դեղամիջոցներ)-ները և անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչները[1]։ Ըստ արտահայտվածության աստիճանի՝ տարբերում ենք մեղմ (5.5–5.9 մմոլ/լ), միջին (6.0–6.4 մմոլ/լ) և արտահայտված (>6.5 մմոլ/լ) հիպերկալեմիա[2]։ Բարձր քանակները դրսևորվում են ԷՍԳ փոփոխություններով[2]։ Պսևդոհիպերկալեմիան պլազմայում կալիումի բարձրացումն է բջիջների վնասման հետևանքով, օրինակ՝ արյան փոխպատվաստման ընթացքում կամ հետո առաջացող[1][4]։
ԷՍԳ փոփոխություններով հիվանդներին, որպես առաջնային բուժում ցուցված է կալցիումի գլյուկոնատ[1][2]։ Վիճակի վատացմանը նպաստող դեղամիջոցների օգտագործումը պետք է դադարեցնել և օգտագործել կալիումի ցածր պարունակությամբ սնունդ[1]։
Այլ դեղամիջոցներց օգտագործվում են դեքստրոզ ինսուլինի հետ միասին, սալբուտամոլ և նատրումի բիկարբոնատ[1][5]։ Կալիումը օրգանիզմից դուրսբերող միջոցներից են ֆուրոսեմիդը, պոլիստիրեն սուլֆոնատը և հեմոդիալիզը[1]։ Առավել արդյունավետ միջոցը հեմոդիալիզն է[2]։ Չնայած որ պոլիստիրեն սուլֆոնատի օգտագործումը լայնորեն տարածված է, այն ունի թույլ ապացուցողական հիմք[6]։ Հիպերկալեմիան հազվադեպ է առաջանում առողջ մարդկանց շրջանում[7]։ Հոսպիտալիզացվածների շրջանում հաճախականությունը կազմում է 1-2,5%[4]։ Այն բարձրացնում է մահացության ընդհանուր ռիսկը նվազագույնը 10 անգամ[4][7]։ «Հիպերկալեմիա» ("hyperkalemia") բառը նշանակում է` հիպեր- բարձր, կալիում և -եմիա «արյան մեջ»[8][9]։