Հիրոսի Ամանո
From Wikipedia, the free encyclopedia
Հիրոսի Ամանո (ճապ.՝ 天野 浩, սեպտեմբերի 11, 1960(1960-09-11)[1][2][3], Համամացու, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի ճարտարագետ և ֆիզիկոս, աշխատել է Նագոյայի համալսարանում[8], որպես պրոֆեսոր։ 2014 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է լուսատու դիոդների ստեղծման համար, որոնք դարձել են արդյունավետ լույսի աղբյուր[9]։ 1989 թվականին առաջին անգամ ստեղծել է լուսադիոդ, որը արձակում էր երկնագույն լույս և հիմնված էր գալիումի նիտրիդի վրա։
Հիրոսի Ամանո 天野 浩 | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1960(1960-09-11)[1][2][3] (63 տարեկան) Համամացու, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Նագոյայի համալսարան[4], Meijo University?[4], Նագոյայի համալսարան[4] և Meijo University?[4] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Նագոյայի համալսարան (1988)[4], Shizuoka Prefectural Hamamatsu Nishi High School? և Hamamatsu City Shijimizuka Junior High School? |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն |
Գիտական ղեկավար | Իսամու Ակասակի[5] |
Պարգևներ | |
Hiroshi Amano Վիքիպահեստում |
Ավարտել է Նագոյայի համալսարանը 1983 թվականին, գիտությունների մագիստրոսի կոչում ստացել է 1985 թվականին, իսկ դոկտորական աստիճանը ստացել է 1989 թվականին։ Դասավանդել է Նագոյայի համալսարանում սկսած 1992 թվականից։ Ավելի ուշ, սկսեց դասավանդել Մեյդզյո համալսարանում, որտեղ դարձավ դոցենտ 1998 թվականին, իսկ 2002 թվականին դարձավ պրոֆեսոր։ 2010 թվականին վերադարձավ Նագոյայի համալսարան պրոֆեորի պաշտոնին։