Հոլոքոստը Լեհաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Հոլոքոստը Լեհաստանում, Լեհաստանի հրեաների պլանավորված կերպով հետապնդումներն ու զանգվածային սպանությունները Նացիստական Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոլոքոստի զոհ են դարձել նաև օկուպացված Լեհաստանի ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներից գնչուները, ինչպես նաև պարտիզաններ, ԽՍՀՄ ռազմագերիներ և այլն։
Լեհաստանի տարածքում ձևավորվեցին հրեական գետտոներ և կառուցվեցին խոշորագույն մահվան ճամբարներ, որոնք նախատեսնված էին մարդկանց զանգվածային ոչնչացման համար։ Լեհաստանի մահվան ճամբարներում սպանեցին նաև Առանցքի երկրների և այլ երկրների հրեաներին՝ Հրեական հարցի վերջնական լուծման նպատակով։
Լեհաստանում մինչպատերազմական շրջանում ապրող 3.3 միլիոն հրեաներից պատերազմի ընթացքում սպանվեցին 2.8 միլիոնը, կամ հրեաների 85 %-ը[1][2]։