Հոտը կառավարող շներ
From Wikipedia, the free encyclopedia
Հոտը կառավարող կամ առաջնորդող շներ, հովվական շների ցեղատեսակներ, որոնք օգտագործվում են ընտանի կենդանիների խմբերը՝ նախիրը կամ հոտը ղեկավարելու համար։ Այս շների նպատակն է ստիպել հոտին, կենդանիների խմբին կամ առանձին կենդանիներին շարժվել, գնալ այս կամ այն ուղղությամբ, փոխել ուղղությունը կամ կանգ առնել։ Ի տարբերություն հովվաշների, որոնք անընդհատ նախիրի հետ են, այս տիպի շները մշտապես գտնվում են անձի հետ և աշխատում են հոտի հետ միայն նրա ներկայությամբ և նրա հրամանով։ Հովվաշները ասիական ծագման խոշոր շներ են, որոնք մշտապես ապրում են նախիրի հետ և պահպանում են անասուններին արոտավայրերում։ Իսկ հոտը ղեկավարող շները եվրոպական ծագման միջին և փոքր շներ են։
Հոտը կառավարող շներ | |
---|---|
Տեսակ | շան տեսակ |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Հովվաշներն օգտագործվել են հոտերը պաշտպանելու համար ավելի քան հինգ հազար տարի, հովվաշների պատմական տարիքը մոտ վեց հարյուր տարի է։ Նախիրը պաշտպանելու կամ կառավարելու շների կարողությունը ձևավորվել է երկար՝ տասնյակ և հարյուրավոր տարիների ընթացքում, բնական ընտրության միջոցով, հատկանիշներն ամրագրված են ցեղատեսակների գենոտիպերում և փոխանցվում են Ժառանգաբար. Մնացած ժամանակ նրանք կարող են կատարել այլ աշխատանքներ բակում, տան շուրջը, բազմաֆունկցիոնալ են, ունեն անասուններ արածեցնելու հատուկ կարողություն[1][2]:.
Գյուղատնտեսության մեջ օգտագործվող այլ շներից նրանք տարբերվում են իրենց բնազդով, որը նրանց մղում է կենդանիներին կենտրոնացնել մի տեղում կամ քշել նրանց իրենց առջևից։ Առավել արդյունավետ գործելու համար պետք է, որ շունը լավ վարժեցված լինի[3]։ Որոշ դեպքերում այդ շները պիտի լավ վարժեցվեն, որպեսզի կանխարգելվի հնարավոր հարձակումը կենդանիների վրա[4]։
Նախիրը կառավարող շների հովվական վարքագիծը բարդ բնույթ ունի, որը հիմնված է ժառանգական հովվության բնազդի, ընտանեկան ավանդույթների, մոր և այլ հարազատների կողմից լակոտին վաղ և երիտասարդ տարիքում փոխանցված ընտանեկան ավանդույթների, հատուկ պատրաստվածության և վարժեցման վրա։ Հովվության հմտությունների ամբողջությունը, ըստ երևույթին, միակն է, որը ստեղծվել է մարդու կողմից իր շահերի համար[5]։