Հուդայի մատնությունը
From Wikipedia, the free encyclopedia
Հուդայի մատնությունը, աստվածաշնչյան հատված, որը կապված է Հիսուսի կյանքի հետ։ Այն նկարագրված է բոլոր երեք Համատես ավետարաններում։ Մատթեոս 26:14–16, Մարկոս 14:10–11 և Ղուկաս 22:1–6 և պատմում է, թե ինչպես է Հուդա Իսկարիովտացին հրեա քահանայապետերի հետ Հիսուսին մատնելու գործարք կնքում[1]։
Մատթեոսի Ավետարանում նշվում է, որ Հուդան ստացել է երեսուն արծաթե դրամ․
Այդ ժամանակ տասներկու առաքյալներից մեկը, որ կոչվում էր Հուդա Իսկարիովտացի, գնում է քահանայապետերի մոտ և ասում․ «Ի՞նչ կտաք ինձ, եթե ես ձեզ մատնեմ նրան»։ Եվ նրանք երեսուն արծաթ են կշռում և տալիս նրան։ Եվ նա այնուհետև հարմար ժամանակ էր որոնում, որ մատնի Հիսուսին[2]։
Բառը, որը թարգմանվում է «վերահաշվարկել» (հունարեն՝ εστησαν, estēsan), ժամանակակից թարգմանություններում, ինչպիսիք են՝ «Լավ լուրերի թարգմանությունը» և «Նոր միջազգային տարբերակը», ունի «նրանք նրան նշանակեցին» բացատրությունը, Ժնևյան Աստվածաշնչում՝ «նրանք ուխտեցին նրա հետ», Հակոբոս թագավորի տարբերակում՝ «նրանք կշռում էին»[3]։ Զաքարիա 11:12 մարգարեական տեքստի անգլերեն շատ թարգմանություններում գործածվում է «կշռել» բառը․
- Եվ ես նրանց ասացի․ «Եթե դա ճիշտ է թվում ձեզ համար, տվե′ք ինձ իմ վարձատրությունը, իսկ եթե ոչ, պահե′ք այն » և նրանք կշռեցին որպես իմ վարձատրություն երեսուն արծաթե դրամ[4]։
Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում ոչ մի գին չի նշված։ Ղուկասի Ավետարանում նշվում է, որ Սատանան մտնում է Հուդայի մեջ և դրդում նրան մատնության․
Եվ բաղարջակերաց տոնը մոտեցավ, որ Զատիկ է կոչվում, քահանայապետերն ու դպիրները Հիսուսից ազատվելու ճանապարհ էին որոնում, որովհետև վախենում էին ժողովրդից։ Այդ ժամանակ սատանան մտավ տասներկու առաքյալներից մեկի՝ Հուդայի մեջ, որ կոչվում էր Իսկարիովտացի։ Եվ Հուդան գնաց քահանայապետերի և իշխանների մոտ և քննարկեց նրանց հետ, թե ինչպես կարող է մատնել Հիսուսին։ Նրանք ուրախացան և խոստացան նրան դրամ տալ։ Նա խոսք տվեց և հարմար ժամանակ էր որոնում առանց ամբոխի ներկայության Հիսուսին հանձնել նրանց[5]։
Նոր Կտակարանում Հիսուսը Հուդայի համբույրի միջադեպից ավելի ուշ մատնվում է։ Հուդայի մատնությունը համարվում է Հիսուսի Խաչելության շաբաթվան վերաբերող յոթ բանալի դրվագներից մեկը[6]։