Հուդզոնի ծոցի ընկերություն
From Wikipedia, the free encyclopedia
Հուդզոնի ծոցի ընկերություն (անգլ.՝ Hudson's Bay Company, HBC), Հյուսիսային Ամերիկայի և աշխարհի ամենահին առևտրային կորպորացիան, հիմնադրված 1670 թվականին: Գրասենյակը ներկայումս գտնվում է Կանադայի Օնտարիո նահանգի Բրամփթոն քաղաքում[3]։ Ընկերությունը գրանցված է կանադական Տորոնտո քաղաքի ապրանքային բորսայում "HBC" խորհրդանիշի ներքո։
Հուդզոնի ծոցի ընկերություն | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Անվանված է ի պատիվ | Հուդզոնի ծոց |
Հիմնադրված է | մայիսի 2, 1670[1] |
Հիմնադիր | Pierre-Esprit Radisson? և Médard des Groseilliers? |
Վայր | Բրամպտոն, Օնտարիո, Կանադա և Տորոնտո, Կանադա |
Երկիր | Կանադա |
Արդյունաբերություն | մանրածախ առևտուր, retail sale in non-specialised stores?[2] և առևտուր[2] |
Աշխատողների թիվ | 70 000 մարդ |
Դուստր ընկերություններ | Hudson's Bay?, Puget Sound Agricultural Company? և Simpsons? |
Սեփականատեր | NRDC Equity Partners? |
Կայք | hbc.com(անգլ.) |
Պորտալ | Portal:Hudson's Bay Company? |
Hudson's Bay Company Վիքիպահեստում |
Մի քանի հարյուրամյակ կարգավորել է Հյուսիսային Ամերիկայի անգլիական մասի մորթիների շուկան, իրականացրել է ինքնուրույն հետազոտություններ և փաստացի կառավարություն է եղել շատ շրջաններում և նույնիսկ մեծամասշտաբ բնակավայրերում։ Առևտրային ներկայացուցիչները և ընկերությունները կարգավորել են իրենց հարաբերությունները տեղաբնակների հետ, իսկ ֆակտորիայի ընկերությունների ցանցը հիմք է ծառայել Կանադայի և ԱՄՆ-ի արևմտյան մասի պետական կառուցվածքների ձևավորման համար։ Իր գործունեության արդյունքում այս ընկերությունն իր ազդեցության գոտում ընդգրկել է հյուսիսամերիկյան հողերի լայնատարած համալիր, որը հայտնի է Ռուպերտի երկիր անունով։
1867 թվականին Կանադայի դոմինիոնի կազմավորումից հետո վերակազմավորված կառավարությունը Ջոն Մաքդոնալդի գլխավորությամբ բանակցություններ սկսեց Հուդզոնի ծոցի ընկերության հետ՝ նրան պատկանող արևմտյան հողերը գնելու համար։ 1869 թվականին, երկար և դժվար բանակցություններից հետո, սկսվեց արևմտյան տարածքները դոմինիոնին հանձնելու գործընթացը։ Հուդզոնյան ծոցի ընկերությունը Կանադային զիջեց հյուսիսարևմտյան տարածքների առևտրի մենաշնորհը և Ռուպերտի երկիրը (Հուդզոնի ծոցի ավազան) 300 հազ. ֆունտ ստեռլինգով[4]։ Այնուամենայնիվ, ընկերությունը պահպանեց ավելի քան 45 հազ. ակր (18 000 հա) հող Արևմուտքում։
Մորթու շուկայում առևտրաշրջանառության անկումից հետո ընկերությունն սկսեց զբաղվել այնպիսի ապրանքների առևտրով, որոնք անհրաժեշտ էին Կանադայի արևմուտքում բնակեցված մարդկանց[5]։ Այսօր ընկերությունը Կանադայում հայտնի է The Bay հանրախանութների ցանցով[6]։ Մինչև այժմ ընկերության գլխավորի պաշտոնն անվանվում է Governor՝ «կառավարիչ», «նահանգապետ»։