Հույները Բուլղարիայում
From Wikipedia, the free encyclopedia
Հույները Բուլղարիայում (բուլղար․՝ гърци Gǎrci, հուն․՝ Έλληνες στη Βουλγαρία), Բուլղարիայում ապրող ութերորդ ամենախոշոր էթնիկական փոքրամասնությունները։
Ըստ 2011 թվականին Բուլղարիայի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների, Բուլղարիայում ապրում են շուրջ 25,000 հույներ։ Ըստ հունական աղբյուրների, այդ թիվը հասնում է 28,500-ի։
Այդ թիվը ներառում է նաև Բուլղարիայում ապրող այն հույները, որոնք Հունաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ երկքաղաքացիներ են։ Բուլղարիայի հույները հիմնականում բնակվում են մայրաքաղաք Սոֆիայում և Պլովդիվում։