Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ԻԿՕՄՈՍ) (անգլ.՝ International Council on Monuments and Sites, ֆր.՝ Conseil international des monuments et des sites), միջազգային կազմակերպություն, որի գործունեությունը նվիրված է ամբողջ աշխարհով մշակութա-պատմական վայրերի պահպանմանը։ Կազմակերպությունը հիմնադրված է եղել 1965 թվականին Վենետիկյան խարտիայի ընդունումից հետո։ Խորհուրդը օբյեկտների գնահատում է կատարում, որոնք նախատեսված ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ մտնել։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ | |
---|---|
Տեսակ | մասնագիտական միություն, միջազգային ոչ կառավարական կազմակերպություն, հասարակական կազմակերպություն և accredited NGO for intangible cultural heritage? |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Հապավում | ICOMOS[1] |
Նախորդող | International Museums Office? |
Հիմնադրված | 1965 |
Գլխադասային գրասենյակ | Շարանտոն լը Պոն |
Կայք | icomos.org(անգլ.) և icomos.org/fr(ֆր.) |
ԻԿՕՄՕՍ-ի նախորդն էր մինչև 1931 թվականը Մշակույթի հուշարձանների վերանորոգման հարցերով Աթենքյան կոնֆերանսը, որը ստեղծել էր Թանգարանների միջազգային խորհուրդը։ Աթենքյան խարտիան առաջին անգամ օգտագործել էր «համաշխարհային ժառանգություն» տերմինը։ 1964 թվականի պատմական հուշարձանների պահպանման ճարտարապետների և մասնագետների Երկրորդ Կոնգրեսը, որը տեղի է ունեցել Վենետիկում, 13 բանաձև ընդունել էր։ Առաջին բանաձևի շրջանակներում, որը ավելի հայտնի է որպես Վենետիկյան խարտիա, վավերացվել էր Հուշարձանների և պատմական վայրերի պահպանման և վերանորոգման միջազգային խարտիան, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմիս առաջադրած երկրորդ բանաձևի շրջանակներում ստեղծված է եղել հենց ԻԿՕՄՕՍ-ը, որի գլխավոր նպատակն է դարձել Վենետիկյան խարտիայի դոկտրինի իրականացումը։
Այժմ ԻԿՕՄՕՍ-ի ունի ավելի քան 7500 անդամ։ Խորհրդի համարյա ամեն անդամը որակավորում ունի մշակութային ժառանգության պահպանման որոլտում՝ ճարտարապետությունում, լանդշաֆտային դիզայնում, հնագիտությունում, քաղաքաշինությունում, ինժեներիայում, մշակութային ժառանգության վարչարարությունում, արվեստագիտությունում և այլն։ Խորհրդի շտաբակայանը գտնվում է Փարիզում։ Միջազգային կազմակերպության ներկայացուցչության շտաբակայանը գտնվում է Լոնդոնում։