Հռոմեա-սելևկյան պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Սելևկան պատերազմ, հայտնի նաև որպես Անտիոքոսի պատերազմ կամ Սիրիական պատերազմ, ռազմական բախում երկու կոալիցիաների միջև, որոնք առաջնորդում էին Սելևկյան տերությունն ու Հռոմեական հանրապետությունը։ Բախումները տեղի են ունեցել ժամանակակից Հունաստանում, Եգեյան ծովում և Փոքր Ասիայում։ Պատերազմը երկու տերությունների միջև մ․թ․ա․ 196 թվականից ընթացող սառը պատերազմի հետևանք էր։ Այս ժամանակաշրջանում հռոմեացիները և սելևկյանները փորձում էին կարգավորել ազդեցության ոլորտները՝ միություններ կնքելով հունական փոքր քաղաք-պետությունների հետ։
Հռոմեա-սելևկյան պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մակեդոնական պատերազմներ | |||||||||||
Փոքր Ասիայի քարտեզը պատերազմից հետո | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Սելևկյան տերություն Էտոլյական միություն Աթամանցիներ Կապադովկաիյի թագավորություն |
Հռոմեական կայսրություն Ախեյան միություն Պերգամոն Հռոդոս Մակեդոնիա | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Անտիոքոս III Մեծ Հաննիբալ Պոլիքսենիդաս |
Լուցիոս Էմիլիոս Ռեգիլոս Սցիպիոն Ասիատիկոս Սցիպիոն Աֆրիկանոս Եվմենոս II Փիլիպոս V Մակեդոնացի |
Պատերազմն ավարտվել է բացահայտ հռոմեական հաղթանակով։ Ապամեայի պատմանագրով Սելևկյանները ստիպված հրաժարվել են Փոքր Ասիայից, որն անցել է Հռոմի դաշնակիցներին։ Որպես պատերազմի արդյունք՝ Հռոմեական հանրապետությունը իր գերիշխանությունն է հաստատել հունական քաղաք-պետությունների և Փոքր Ասիայի վրա՝ դառնալով միջերկրածովյան միակ խոշոր ուժը։