Հռոմի թալանում (410)
From Wikipedia, the free encyclopedia
Գոթերի կողմից Հռոմի պաշարումը (410 թվականի օգոստոսի 24-26)։ Հռոմի թալանումը վեստգոթերի կողմից 410 թվականի օգոստոսին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռոմի թալան (այլ կիրառումներ)
408 թվական աշնանը՝ Իտալիա ներխուժման ժամանակ, վեստգոթերը՝ Ալարիկ I-ի գլխավորությամբ պաշարեցին Հռոմը։ Ստանալով հսկայական փրկագին՝ Ալարիկը վերացրեց պաշարումը և վերսկսեց բանակցությունները Հոնորիա կայսրի հետ խաղաղության և գոթերի՝ բնակավայրում մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Երբ բանակցությունները չպսակվեցին հաջողությամբ, Ալարիխը 409 թվականին կրկին պաշարեց Հռոմը՝ ստիպելով սենատին նոր կայսր ընտրել Աթթալին։ Իր մրցակցին տապալելու համար Հոնորիան համաձայնեց զիջումների գնալ գոթերին, սակայն բանակցությունները ձախողվեցին Ալարիխի զորքերի վրա հանկարծակի հարձակման արդյունքում։ Ի պատասխան՝ Ալարիխը 410 թվականին օգոստոսին գրավեց Հռոմը։
Հանրահայտ քաղաքի թալանումը բարբարոսների կողմից մեծ տպավորություն թողեց ժամանակակիցների վրա և արագացրեց Արևմտյան Հռոմեական կայսրության փլուզումը։ Հռոմը առաջին անգամ ընկավ 8 դար անց (մ. թ. ա. 390 թվականին գալլերի՝ քաղաքը գրավելուց հետո) և շուտով 455 թվականին կրկին թալանի ենթարկվեց հյուսիսային Աֆրիկայից ներթափանցած վանդալների ծովային հարձակման հետևանքով։