Ձկներ (համաստեղություն)
From Wikipedia, the free encyclopedia
Ձկներ (լատիներեն ՝ Piscium-ձուկ), Կենդանակերպի համաստեղություն։ Նշանագրվում է՝ ♓։ Սահմանակից է Ջրհոսի համաստեղությանն արևմուտքից և Խոյի համաստեղությանն արևելքից։ Երկրի առանցքի տատանման հետևանքով արևը գարնանային գիշերհավասարին՝ Մարտի 21-ին գտնվում է հենց Ձկներ համաստեղությունում, որից արդեն աստիճանաբար անցում է կատարվում Ջրհոսի համաստեղություն[1]։ Ձկներ համաստեղությունն ընդգրկում է Ալ Ռիսչա, Ֆում ալ Սամակահ, Լինթեում, Կահթ, Ռեվաթի, Կուլաթ Նունու, Թորկուլար և Վերնալիս աստղերը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձկներ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Լատիներեն անվանում, Հապավում ...
Համաստեղություն | |
Ձկների աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Piscium |
---|---|
Հապավում | Psc |
Հակում | +15 |
Մակերես | 889 քառակուսի աստիճան |
Հիմնական աստղեր | 18 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 86 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 13 |
Պայծառ աստղեր | 0 |
Ամենապայծառ աստղ | Էտա Պիսկիում (η Psc) (3.62մ) |
Ամենամոտիկ աստղ | Վան Մաանենի աստղ (14.07 լուսատարի լտ) |
Մեսյեի առարկաներ | 1 |
Ասուպային հոսքեր | Պիսկոիդներ Պիսկիդ |
Հարևան համաստեղությունները | Եռանկյունի Անդրոմեդա Պեգաս Ջրհոս Կետ Խոյ |
Անվանված է | ձկներ |
Տեսանելի է +90-րդ զուգահեռ հյուսիս° և −65-րդ զուգահեռ հարավ°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է Նոյեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Փակել