Ձմեռային պարալիմպիկ խաղեր
From Wikipedia, the free encyclopedia
Ձմեռային պարալիմպիկ խաղեր, ձմեռային մարզաձևերի խոշորագույն միջազգային մրցումներ, որոնց մասնակցում են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող սպորտսմեններ։ Ձմեռային պարալիմպիկ խաղերն անցկացվում են Ձմեռային օլիմպիական խաղերից հետո, յուրաքանչյուր չորրորդ տարին, նույն քաղաքներում և նույն սպորտային օբյեկտներում, որտեղ անցկացվել են օլիմպիական խաղերը։ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (ՄՊԿ) իրականացնում է ձմեռային Պարալիմպիկ խաղերի նախապատրաստման և անցկացման կազմակերպումը։ Առաջին տեղի համար ոսկե, երկրորդ տեղի համար արծաթե, երրորդ տեղի համար բրոնզե մեդալներ հանձնվում են մրցության յուրաքանչյուր ձևում, հետևելով այն տրադիցիաներին, որ սահմանվել են երրորդ օլիմպիական խաղերում 1904 թվականին[1]։