Ճապոնիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում 2017 թվականին Ճապոնիայի օբյեկտները թվով 21-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 2,0 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ 17 օբյեկտ ընդգրկված է մշակութային չափանիշներով, 4-ը՝ բնական։ Բուդդայական արձան Հորյուջի վայրում, Հիմեձի ամրոցը, Իցուկուսիմա կոթողը, Արևմտյան արվեստի ազգային թանգարանը համարվում են մարդկային ստեղծագործական գլուխգործոցներ։ Յակուշիմա կղզին ճանաչվել է բնական բացառիկություն կամ բացառապես բնության գեղեցկություն և գեղագիտական կարևորություն։
Բացի դրանից 2017 թվականի դրությամբ, 9 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1], բոլորը մշակութային չափանիշներով։ Ճապոնիայում Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան վավերացվել է 1992 թվականի հուլիսի 30-ին[2]։ Ճապոնիայի առաջին օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1993 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 17-րդ նիստում։