ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
From Wikipedia, the free encyclopedia
«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ» (ՄԱԿԲՀ) (անգլ.՝ United Nations Population Fund, (UNFPA) նախկինում՝ ՄԱԿ-ի Բնակչության գործունեության հարցերով հիմնադրամ), ՄԱԿ-ի կազմակերպություն։ ՄԱԿԲՀ-ը հիմնադրվել է 1969 թվականին Ընդհանուր վեհաժողովի նախաձեռնությամբ որպես բնակչության հետ կապված հարցերում զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրների աջակցության խոշորագույն միջազգային ֆինանսավորման աղբյուր։ ՄԱԿԲՀ-ը ասում է՝ «ՄԱԲՀ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում և ծրագրերում` աղքատության կրճատման, ինչպես նաև ապահովելու համար, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի»[2]։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | organization established by the United Nations? |
Հապավում | UNFPA, FNUAP, ЮНФПА, FPNU և ՄԱԿԲՀ |
Հիմնադրված | 1969[1] |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Նպատակներ | աղքատության կրճատում, հղիության ցանկալիություն, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Տեղագրություն | Նյու Յորք, ԱՄՆ |
Անձնակազմ | 1119 |
Կայք | unfpa.org(անգլ.) |
Նախկին անվանում(ներ) | ՄԱԿ-ի Բնակչության գործունեության հարցերով հիմնադրամ |
Կազմակերպությունը վերջերս ամբողջ աշխարհում աչքի ընկավ իր՝ Մանկական ամուսնությունների, ծննդաբերական խուղակների և կնոջ սեռական օրգանների խեղման դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավի շնորհիվ։ Պետությունների խնդրանքով կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերում ընտանիքի ծրագրման և վերարտադրողական ծառայություննների բարելավման (ըստ անհատական ընտրության) և բնակչությանն առնչվող կայուն զարգացման ուղղված քաղաքականության մշակման բնագավառներում[3]։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը աջակցում է ավելի քան 150 երկրներում և տարածաշրջաններում տարածված ծրագրերին, որոնք տարածվել են չորս աշխարհագրական շրջաններով` Արաբական պետություններ և Եվրոպա, Ասիա եւ Խաղաղօվկիանոսյան երկրներ, Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազանի երկրներ, և մերձսսահարայան Աֆրիկա։
Աշխատակիցների մոտ երեք չորրորդը աշխատում է տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գրասենյակներում[4]։