ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն
From Wikipedia, the free encyclopedia
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն (ՄԱՕԱԳ) (անգլ.՝ United Nations Relief and Works Agency for Palestine Refugees in the Near East, UNRWA), ՄԱԿ-ի գործակալություններից մեկը, որը հիմնադրվել է Ընդհանուր վեհաժողովի կողմից 1949 թվականի դեկտեմբերի 8-ին Պաղեստինի փախստականներին օգնելու նպատակով[1]։
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն | |
---|---|
ՄԱՕԱԳ-ի լոգոն | |
Տեսակ | organization established by the United Nations?, aid agency?, Միջազգային կազմակերպություն և միջկառավարական կազմակերպություն |
Հապավում | UNRWA |
Հիմնադրված | 1949 թվական, դեկտեմբերի 8 |
Իրավ. կարգավիճակ | Կայուն |
Նպատակներ | Օգնել Պաղեստինի փախստականներին |
Գլխադասային գրասենյակ | Ամման, Հորդանան |
Տեղագրություն | Ամման, Բայադեր Վադի Սիր, փոստարկղ՝ 140157[1] |
Տարածաշրջան | Արևմտյան Ասիա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն եբրայերեն |
Ղեկավար | Philippe Lazzarini? |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Պատկանելիություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Բյուջե | 1.23 բիլիոն դոլար (2010–2011 թվականների տվյալներ)[2] |
Անձնակազմ | 30 հազար աշխատակից[3] |
Կայք | unrwa.org |
Այդ նաև հանգստություն ապահովեց հրեաներին և արաբ Պաղեստինի գաղթականներին որոնք գտնվում են Իսրայելի մեջ 1948 թվականի պատերազմից սկսած, մինչև Իսրայելի կառավարությունը իր պատասխանատվությունը իրականացրեց հրեա գաղթականների հանդեպ 1952 թվականին[4]։
Այսօր ՄԱՕԱԳ-ը նախատեսում է կրթություն, առողջապահություն, մարդասիրական օգնություն, սոցիալական ծառայություններ այն 5 միլիոն գրանցված պաղեստինյան փախստականներին, որոնք գրանցվել են 1948 թվականից մինչև 1967 թվականի պատերազմների ընթացքում և որոնց թվաքանակը ներառում է նաև բոլոր նրանց ժառանգներին[5]։ Օգնություն նախատեսվում է նաև պաղեստինյան փախստականներին, որոնք ապրում են Հորդանանում, Լիբանանում և Սիրիայում, ինչպես նաև Գազայի արևմտյան ափին։