ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր
From Wikipedia, the free encyclopedia
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր (ՄԱԿ-ի խաղաղապահ զորախումբ) (ֆր.՝ Les casques bleus, գերմ.՝ Blauhelme), ՄԱԿ-ի անդամ-պետությունների զինված անձնակազմ, որն առանձնացված է ՄԱԿ-ի կանոնադրությանը համաձայն՝ խաղաղությանը և անվտանգությանը սպառնող վտանգի վերացման կամ կանխարգելման համար, այն դեպքում, երբ տնտեսական և քաղաքական բնույթի միջոցառումները դարձել են կամ կդառնան անբավարար։
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ստեղծման, կազմի, օգտագործման և ֆինանսավորման մասին որոշումները կայացնում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը։ Ռազմավարական ղեկավարությունը իրականացվում է Ռազմաշտաբային կոմիտեի կողմից։
1988 թվականին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ստեղծել է տոն՝ Միավորված Ազգերի Կազմակերպության խաղաղապահների միջազգային օր, որը 2003 թվականից ամեն տարի նշվում է մայիսի 29-ին։