Մաթեմատիկայի պատմությունը Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Մաթեմատիկայի պատմությունը Հայաստանում սկզբնավորվում է դեռևս Ուրարտական թագավորության ժամանակներից (մ. թ. ա. 9-7-րդ դարեր), երբ հայտնաբերվեցին հաշվարկման տասական և վաթսունական համակարգերը, և դրանք գրվում էին սեպագիր արձանագրությունների տեսքով։ Հայաստանի հին ժամանակվա թվաբանության և ուրարտական ժամանակաշրջանի թվաբանության մեջ անմիջական կապ գոյություն ուներ։ Ուրարտական ժամանակաշրջանի թվաբանությունը իր հետքն է թողել հին Հայաստանի թվաբանության վրա, որտեղ ապրել և աշխատել է Անանիա Շիրակացին։
V դարում՝ հայկական գրի ստեղծումից հետո, որպես թվանշաններ օգտագործվում էին հայկական տառերը։ Մաթեմատիկայի բնագավառում առաջին հայ գիտնականներից էր VII դարի ականավոր գիտնական Անանիա Շիրակացին։ Նա եղել է թվաբանության հայտնի դասագրքի հեղինակը։ 7-րդ դարի հայտնի մաթեմատիկներից էին նաև Լեո Մաթեմատիկոսը, Նիկողայոս Արտավազդը, Հովհաննես Իմաստասերը, Գրիգոր Մագիստրոսը։
XVII-XIX դարերում հայկական մի շարք շրջաններում բացվում են հայկական դպրոցներ, որտեղ ուսուցանվում էի մաթեմատիկա։ Այդ ժամանակաշրջանում բուռն կերպով հրատարակվում էին մաթեմատիկական գրքեր՝ հայերեն լեզվով։ Արդեն XVII-XIX դարերում կար ավելի քան 90 դասագիրք, որոնց հեղինակները հայ մաթեմատիկոսներն էին։
XX դարում Երևանում բացվում են Երևանի պետական համալսարանը (1921), Երևանի պոլիտեխնիկական համալսարանը (1931), Երևանի մանկավարժական համալսարանը (1922), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիան (1943), որտեղ անցկացվում էին դասընթացներ ֆունկցիաներից, ֆունկցիաների հետազոտումից, ինտեգրալ և դիֆերենցիալ հավասարումներից և մաթեմատիկայի այլ բնագավառներից։