Մակբեթ (Շոտլանդիայի թագավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Մակբեթ (միջնադարյան գելերեն՝ Mac Bethad mac Findlaích; գելական շոտլանդերեն։ MacBheatha mac Fhionnlaigh; մականվանյալ Rí Deircc, "Կարմիր Արքա"[4], 1005[1][2] - օգոստոսի 15, 1057, Lumphanan), Շոտլանդիայի թագավոր 1040 թվականից մինչ իր մահը։ Կյանքի ընթացքում կրում էր «Ալբայի արքա» տիտղոսը[փա՞ստ], բայց թագավորել է ներկայիս Շոտլանդիայի միայն մի հատվածի վրա։
Մակբեթ | |
---|---|
Ծնվել է՝ | 1005[1][2] |
Մահացել է՝ | օգոստոսի 15, 1057 |
Վախճանի վայր | Lumphanan |
Իոնա | |
Երկիր | Շոտլանդիայի թագավորություն |
Տոհմ | House of Moray? |
թագավոր | |
Հայր | Findláech of Moray?[3] |
Մայր | Donalda of Alba?[3] |
Քիչ բան է հայտնի Մակբեթի կյանքի վաղ շրջանի մասին, թեև նա եղել է Մորեյցի Ֆայնդլաեքի որդին ու գուցե նաև Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ II-ի թոռը։ 1032 թվականին դարձել է Մորեյ կիսանկախ լորդության մորմաեր (տիրակալ) և հավանաբար պատասխանատու էր նախկին մորմաեր Ջայլ Քոեմգայնի մահվան համար։ Հետագայում ամուսնացել է վերջինիս այրու՝ Գրուչի հետ, բայց զավակներ չեն ունեցել։
1040 թվականին Շոտլանդիայի թագավոր Դունկան I-ը հարձակում է իրականացրել Մորեյի վրա, բայց սպանվել է Մակբեթի զորքերի կողմից։ Առանց լուրջ դիմադրության Մակբեթը հաջորդել է նրան որպես Ալբայի արքա։ Նրա 17-ամյա գահակալությունը մեծի մասամբ խաղաղ էր, թեև 1054 թվականին Էդվարդ Խոստովանողի անունից Նորթումբրիայի կոմս Սուվարդը անգլիական մի հարձակում է իրականացրել։ 1057 թվականին ապագա թագավոր Մալքոլմ III-ին հավատարիմ ուժերի կողմից Լումֆանանի ճակատամարտում Մակբեթն սպանվել է։ Հուղարկավորվել է շոտլանդական թագավորների ավանդական գերեզմանատեղի հանդիսացող Այովա կղզում։
Մակբեթին հաջորդել է իր խորթ որդի Լուլաքը, սակայն իշխել է միայն մի քանի ամիս ու նույնպես սպանվել Մալքոլմ III-ի կողմից, որի ժառանգները (Դանքելդների արքայատոհմը) պետք է գահակալեին Շոտլանդիայում մինչև 13-րդ դարի ավարտը։ Այսօր Մակբեթը հայտնի է որպես Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության գլխավոր հերոս։ Սակայն Շեքսպիրի Մակբեթը հիմնված է Հոլինշեդի «Տարեգրության» վրա (հրատարակվել է 1577 թ․) և պատմականորեն ճշգրիտ չէ։