Մակընթացային փական
From Wikipedia, the free encyclopedia
Մակընթացային փականը առաջանում է երկու իրար շուրջ պտտվող աստղագիտական մարմինների միջև, երբ մարմիններից մեկը հասնում է մի վիճակի, երբ ամբողջական ուղեծրային պտույտի ընթացքում նրա կատարած իր առանցքի շուրջ պտույտների պարբերությունում որևէ փոփոխություն չի տեղի ունենում։ Այն դեպքում, երբ մակընթացային փականված մարմինը սինքրոն պտույտ ունի, այն պտտվում է իր առանցքի շուրջը նույն ժամանակում, որքան իր ուղեծրի պտույտի պարբերությունն է։ Օրինակ, Լուսնի միշտ միևնույն կողմն է շրջված դեպի Երկիր, թեև լիբրացիայի հետևանքով Լուսնի ուղեծիրը կատարյալ շրջանաձև չէ։ Սովորաբար, միայն բնական արբանյակն է մակընթացայնորեն փականված ավելի մեծ մարմնի հետ[1]։ Այնուամենայնիվ, եթե երկու մարմինների միջև և՛ զանգվածի տարբերությունը, և՛ նրանց միջև հեռավորությունը համեմատաբար փոքր են, յուրաքանչյուրը կարող է մակընթացային կերպով փականվել մյուսի հետ. սա Պլուտոնի-Քարոնի, կամ ինչպես նաև Էրիսի և Դիսնոմիայի դեպքում է։ Մակընթացային փականը նաև անվանում են «գրավիտացիոն փական»[2], կամ «գրավված պտույտ», կամ «պտտվող ուղեծրի փականում»։
Այս էֆեկտն առաջանում է երկու մարմինների միջև, երբ նրանց գրավիտացիոն փոխազդեցությունը դանդաղեցնում է մարմնի պտույտը իր առանցքի շուրջ, մինչև այն ընկնում է մակընթացային փականի մեջ։ Միլիոնավոր տարիների ընթացքում էներգիայի փոխանակման և ջերմության ցրման երևությների փոխազդեցության ուժերի ազդեցությամբ փոխվում են մարմինների ուղեծրերը և պտույտի պարբերությունները։ Երբ մարմիններից մեկը հասնում է մի վիճակի, որտեղ այլևս չկա որևէ փոփոխություն նրա պտույտի պարբերության մեջ մեկ ամբողջական ուղեծրի ընթացքում, ասում են, որ այն մակընթացայնորեն փականված է[3]։ Մարմինները հակված են մնալու այս վիճակում, քանի որ այս վիճակից դուրս գալը ենթադրում է էներգիայի գործադրում համակարգին։ Օբյեկտի ուղեծիրը կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել, այս դեպքում մակընթացային փականը կարող է խախտվել, օրինակ, եթե հսկա մոլորակի ազդեցությունը բերում է մարմնի ուղեծրի փոփոխությունների։
Մակընթացային փականի ոչ բոլոր դեպքերն են ենթադրում սինքրոն պտույտ[4]։ Մերկուրիի դեպքում, օրինակ, մակընթացային փականի պարագայում մոլորակը Արեգակի շուրջ յուրաքանչյուր երկու պտույտի ընթացքում կատարում է երեք պտույտ իր առանցքի շուրջ՝ 3:2 պարբերությամբ ռեզոնանս։ Հատուկ դեպքերում, երբ ուղեծիրը գրեթե շրջանաձև է, և մարմնի պտույտի առանցքը զգալիորեն թեքված չէ, օրինակ՝ Լուսինը, մակընթացային փականը հանգեցնում է նրան, որ պտտվող մարմնի միայն միևնույն կիսագունդն է ուղղված դեպի մյուս մարմինը[3][4][5]։ Այնուամենայնիվ, այս դեպքում մարմնի ճիշտ նույն մասը միշտ չէ, որ ուղղված է դեպի մյուս մարմինը։ Փականված մարմնի ուղեծրային արագության և նրա պտտման առանցքի թեքության տատանումների պատճառով կարող է լինել որոշակի պարբերական տեղաշարժ։