Մահվան հրեշտակը (նկար)
Օրաս Վերնեի նկարը / From Wikipedia, the free encyclopedia
«Մահվան հրեշտակը» (անգլ.՝ Angel of the Death), ֆրանսիացի նկարիչ և դիվանագետ, ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Օրաս Վերնեի նկարը։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1851 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 146 × 113 սմ։ «Մահվան հրեշտակը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[2] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)։