Մանիտոբա (նահանգ)
From Wikipedia, the free encyclopedia
Մանիտոբա (անգլ.՝ Manitoba, ՄՖԱ՝ [ˌmænɨˈtoʊbə]), կանադական նահանգ, որը գտնվում է երկրի կենտրոնական հատվածում, Կանադական Պրերիաների տարածքում։ Տարածքը՝ 650,1 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Վինիպեգ։ Նահանգը հիմնականում հարթավայրային է, նրա տարածքում հաշվվում է ավելի քան 110 հազար լիճ։ Մանիտոբային բնորոշ է մայրցամաքային կլիման։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանիտոբա
| |||||
Երկիր | Կանադա | ||||
Կարգավիճակ | Կանադայի նահանգ | ||||
Մտնում է | Կանադա | ||||
Վարչկենտրոն | Վինիպեգ | ||||
Ամենաբարձր կետ | Baldy Mountain? | ||||
Օրենսդրական մարմին | Legislature of Manitoba?[1] | ||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | ||||
Բնակչություն (2012) | 1 267 003 (5֊րդ տեղ) | ||||
Խտություն | 1,96 | ||||
Տարածք | 647 797 (8֊րդ տեղ) | ||||
Հիմնադրված է | հուլիսի 15, 1870 թ. | ||||
Սահմանակցում է | Սասկաչևան, Օնտարիո, Նունավութ, Հյուսիսային Դակոտա և Մինեսոտա | ||||
Ժամային գոտի | CDT? | ||||
Հապավում | Man. և Man. | ||||
Փոխարինեց | Հյուսիսարևմտյան տարածքներ, District of Keewatin?, Rupert's Land?, Athabasca District?, Saskatchewan District? և Keewatin District? | ||||
ISO 3166-2 կոդ | CA-MB | ||||
Փոստային ինդեքսներ | R | ||||
Անվանված է | Lake Manitoba Narrows? | ||||
gov.mb.ca(անգլ.)(ֆր.) | |||||
Նահանգում բնակվում է ավելի քան 1 200 000 մարդ։ Տնտեսության հիմնական ոլորտն է համարվում գյուղատնտեսությունը։ Բացի այդ, նահանգում զարգացած է տրանսպորտը, լեռնաարդյունաբերությունը և մշակող արդյունաբերությունը, անտառային տնտեսությունը, էներգետիկան և տուրիզմը։
Մորթավաճառները առաջին անգամ այստեղ են ժամանել 17-րդ դարի վերջերին։ Հիմնական բնակեցումը տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին երեք տասնամյակներին։ 1870 թվականին Ռեդ Ռիվերի ապստամբությունից հետո Մանիտոբան դարձել է Կանադայի նահանգ։
1919 թվականին Վիննիպեգում անցել է համընդհանուր գործադուլ։ Ծանր տնտեսական իրավիճակը Մեծ ճգնաժամի ժամանակ հանգեցրել է նահանգի գլխավոր քաղաքական կուսակցություններից մեկի՝ Մանիտոբայի Նոր դեմոկրատական կուսակցության ստեղծմանը։ Մանիտոբայի մայրաքաղաքն է Վիննիպեգը։ Այստեղ են գտնվում նահանգային կառավարությունը, Օրենսդիր ժողովը, Վերաքննիչ դատարանը։ Քաղաքը նահանգի ամենախոշոր քաղաքն է, այնտեղ բնակվում է ավելի քան 630 հազար մարդ։