Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ
From Wikipedia, the free encyclopedia
Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը այդ մրցույթի պատմության մեջ տասներկուերորդն է և տեղի է ունեցել Մալթայում։ Սա առաջին անգամն է, որ մրցույթը տեղի է ունենցել այդ երկրում։ Սա նաև Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ երրորդ անգամն է, որ մրցույթը հյուրընկալում է նախորդ տարվա հաղթած երկիրը։ Այն այս տարի հյուրընկալել է մալթական ազգային PBS հեռարձակողը։ Մրցույթը տեղի է ունենցել 2014 թվականի նոյեմբերի 15-ին Մարսայի Մալթա նավաշինությունում։ 16 երկրներ հաստատել են իրենց մասնակցությունը, այդ թվում Իտալիան, Չեռնոգորիան և Սլովենիան ունենցել են իրենց առաջնելույթները։ Մի քանի տարվա բացակայությունից հետո Կիպրոսը, Բուլղարիան, Սերբիան և Խորվաթիան վերադարձել են մրցույթ։ Մորիա Դելիան, ով բավականին հայտնի է Մալթայում, վարել է այս մրցութը։ Ի դեպ, Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամն է, որ վարել է ընդամենը մեկ հաղորդավար։ Մրցույթում հաղթեց Իտալիան ներկայացնող Վինչենցոն։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
#Together #Միասին | ||||
Ամսաթվեր | ||||
Եզրափակիչ | Նոյեմբերի 15, 2014 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | Մալթա Նավաշինություն, Մարսա, Մալթա | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | PBS | |||
Հաղորդավարներ | Moira Delia? | |||
Ընդմիջման ելույթ | «The Start» երգը Գայա Կաուկիի և 16 ֆֆինալիստների կատարմամբ | |||
Մասնակցություն | ||||
Երկրների քանակ | 16 | |||
Մասնակիցներ | Ֆեդերիկա Ֆալզոն, Սոֆիա Պատսալիդես, Ջուլիա Կեդհամմար, Քրիսիա Թոդորովա, Sympho-Nick, Lizi Pop?, Maša & Lejla?, Nadezhda Misyakova?, Վինչենցո Քենտիելլո, Բեթթի (հայ երգչուհի), Ula Ložar?, Julia van Bergen? և Emilija Đonin? | |||
Առաջնելույթ | Իտալիա Չեռնոգորիա Սլովենիա | |||
Վերադարձել են | Բուլղարիա Խորվաթիա Կիպրոս Սերբիա | |||
Մեկնել են | Մակեդոնիա Մոլդովա Ադրբեջան | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի` նշանակելով 1-7, 8, 10 և 12 միավոր։ | |||
Հաղթական երգ | Իտալիա "Tu primo grande amore" | |||
Մասնակցող երկրներ
Անցած տարիների մասնակիցներ Չեն անցել եզրափակիչ փուլ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
junioreurovision.tv/event/valletta-2014 |