Մանջոու-Գո
From Wikipedia, the free encyclopedia
Մանջոու-գոն Մանջուրիան (չինարեն՝ 滿洲國, Մանջուրիայի Պետություն (չինարեն՝ 大滿洲帝國), «Դամանջոու-դիգոն» Մեծ Մանջուրական Կայսրություն), խամաճիկային պետություն (կայսրություն), ստեղծված ճապոնական ռազմական վարչակարգի կողմից ճապոնացիների կողմից օկուպացրած Մանջուրիայի տարածքում ստեղծվել է 1932 թվականի մարտի 1-ին մնալով մինչև 1945 թվականի օգոստոսի 19-ը։ Սահմանակցում էր Ճապոնական կարսրության, ԽՍՀՄ-ի, Չինաստանի հանրապետության, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության և Մենցզյանի հետ։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Սինցզին | ||||
Արժույթ | Մանջոու-գոյի Յուան | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Միապետություն | ||||
Դինաստիա | Այսինգիորո | ||||
Պետության գլուխ | Կայսր | ||||
Կառավարիչ | Գերագույն առաջնորդ | ||||
- Պու Ի | 1932—1934 թվականներ | ||||
- Պու Ի | 1934—1945 թվականներ | ||||
- Չժեն Սյաոսյուի | 1932—1935 թվականներ | ||||
- Չժան Ցզինհուեյ | 1935—1945 թվականներ |
Մայրաքաղաքը Սինցզին (ներկայումս Չանչուն)։ Որպես պետության գլուխ էր կանգնել վերջին չինական կայսրը՝ (մանջուրական Ցին դինաստիայից) Պու Ին (1932-1934 թվականներին գերագույն գլխավոր առաջնորդ, իսկ 1934-ից մինչև 1945 թվականը կայսր)։
Փաստացի Մանջոու-գոն կառավարվում էր Ճապոնիայի կողմից ամբողջովին հետևելով նրա քաղաքականությանը։ 1939 թվականին Մանջու-գոյի զինված ուժերը մասնակցել են Խալխին-գոլում տեղի ունեցած կռիվներին (ճապոնական պատմական փաստաթղթերում սա արձանագրված է որպես «Դեպք Նամոնհանի մոտ»)։ Սովետա-ճապոնական պատերազմի արդյուքում Մանջոու-գոն դադարեց գոյություն ունենալ։ Ամեն ինչ ավարտվեց, երբ 1945 թվականի օգոստոսի 19-ին Կարմիր բանակի դեսանտային ուժերը գրավեցին Ֆենտյանում տեղակայված օդանավակայանը, որտեղով էլ ուզում էր փախչել Պու Ին։ 1949 թվականի Մանջոու-գոյի տարածքը մտավ ՉԺՀ-ի կազմի մեջ։