Մասնակից:Բաբաջանյան Զինա/Ավազարկղ 2
From Wikipedia, the free encyclopedia
Կլիշե (անգլ․՝ cliché), (ԱՄՆ՝ /ˈkliːʃeɪ/ ՄԹ՝ /kliˈʃeɪ/) արտահայտություն, միտք կամ տարր գեղարվեստական ստեղծագործություններում, որոնք ժամանակի ընթացքում հաճախակի կիրառվելով կորցրել են իրենց նախնական իմաստն ու ազդեցությունը այն աստիճան, որ դիտարկվում են ծեծված կամ էլ հնացած։ Հիմնականում այնպիսի արտահայտություններ են, որ ժամանակին համարվում էին իմաստալից և արդիական[1]: Դարձվածաբանության մեջ եզրույթը ստացել է ավելի շատ մեխանիկական բնույթ և արմատավորվել մարդկանց լեզվում։ Տերմինը հաճախակիորեն օգտագործվում է ժամանակակից մշակույթում բացատրելու մի գործողություն կամ արտահայտություն, որ կանխատեսելի է հիմք ընդունելով նախորդող իրադարձությունները։ Սովորաբար, կլիշեները արտահայտում են բացասական իմաստ։ Կարող են և՛ համապատասխանել, և՛ միևնույն ժամանակ չհամապատասխանել իրականությանը[2]: Դրանցից մի քանիսը կարծրատիպեր են, իսկ մնացածը փաստեր կամ ճշմարիտ իրողություններ, որոնք ընդունված են բոլորի կողմից[3]: Կլիշեները մեծ մասամբ օգտագործվում են գեղարվեստական գրականությունում՝ այն ծիծաղաշարժ դարձնելու համար։ Գոյություն ունեն այնպիսի արտահայտություններ, որոնք նախկինում ուշագրավ էին և մեծ ազդեցություն ունեին մարդկանց վրա, իսկ այժմ չափազանց շատ օգտագործման պատճառով կորցրել են իրենց կարևորությունը[4]: Ֆրանսիացի պոետ Ժեռառ դը Նեռվալի խոսքերով․ «Առաջին տղամարդը, ով համեմատեց կնոջը վարդի հետ հանճարեղ բանաստեղծ էր, իսկ երկրորդ անգամ նման համեմատություն կատարողը պարզապես անմիտի մեկն էր»[5]: Կլիշեն շատ հաճախ արտահայտում է վերացական գաղափարներ, որոնք արտահայտվում են համաբանության կամ չափազանցության միջոցով՝ ավելի տպավորիչ դարձնելու համար։ Կլիշեների հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնք վերցված են առօրյա կյանքից[6][7]: Խոսակցական լեզվում կլիշեները որոշ չափով կարող են ազդեցություն թողնել, սակայն հարկ է նշել, որ դրանց օգտագործումը գրավոր և բանավոր խոսքի ժամանակ, ինչպես նաև բանավեճերի ընթացքում կդիտվի որպես գիտելիքի պակասի, անփորձության և անհնարամտության նշան։