Մասնակից:Հակոբյան Եվա/Ավազարկղ9
From Wikipedia, the free encyclopedia
Հումակերություն, դիետայի տեսակ է, երբ մարդն ուտում է չեփված, ջերմամշակման չենթարկված սնունդ։ Կախված փիլիսոփայությունից, կենսակերպի տեսակից և ցանկալի արդյունքներից, հում սնունդը կարող է ներառել մրգեր, բանջարեղեն, ընկույզ, սերմեր, ձու, ձուկ, միս և կաթնամթերք[1]: Դիետան կարող է ներառել նաև պարզապես վերամշակված սննդամթերք, օրինակ՝ տարբեր տեսակի սերմացուներ, պանիր և ֆերմենտացված մթերքներ, ինչպիսիք են յոգուրտները, կեֆիրը, թեյի սունկը կամ թթու կաղամբը, բայց սովորաբար ոչ այն ապրանքները, որոնք արտադրվում են սինթետիկ պեստիցիդների, պարարտանյութերի, լուծիչների և սննդային հավելումների օգտագործմամբ:
Բժիշկները հումակերությունը դիտարկել են որպես տարօրինակ դիետայի տեսակ[2][3]։ Նրանք պնդում են, որ հում սնունդն իր մեջ չի պարունակում անհրաժեշտ հանքային նյութեր, ինչպիսիք են երկաթը, սպիտակուցները, կալցիումը[2][4][5]։ Այս պնդումները ժխտել են հումակեր գիտնականները[6]:44։