Մասնակից:Մարիա Իշխանյան/Ավազարկղ33
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Մկրտչի կողմից Հիսուսի մկրտությունը մեծ իրադարձություն է Հիսուսի կյանքում, որը նկարագրված է ավետարաններից երեքում՝ Մատթեոս, Մարկոս և Ղուկաս[Ն 1]: Մկրտությունը տեղի է ունեցել Էլ-Մաղթաս քաղաքում Հորդանան գետի ափին:
Ժամանակակից աստվածաբանների մեծամասնությունը Հովհաննես Մկրտչի կողմից Հիսուսի մկրտությունը դիտարկում է որպես պատմական մեծ իրադարձություն, որին կարելի է տալ բարձրաստիճան վստահություն:[2][3][4][5][6] Հիսուսի խաչելությանը զուգահեռ, աստվածաբաններից շատերը այն դիտարկում են որպես Հիսուսի մասին պատմականորեն հաստատված երկու փաստերից մեկը և հաճախ այն օգտագործում են որպես պատմական Հիսուսի ուսումնասիրության սկզբնակետ:[7]
Մկրտությունը կանոնական ավետարաններում Հիսուսի կյանքի պատմության մեջ եղած իրադարձություններից մեկն է, իսկ մյուսները ներկայացնում են Հիսուսի վերափոխումը, խաչելությունը, հարությունը և համբարձումը:[8][9] Քրիստոնեական դավանանքներից շատերը Հիսուսի մկրտությունը դիտարկում են որպես կարևոր իրադարձություն և որպես մկրտության հիմք քրիստոնեական ծեսի համար (տե՛ս նաև Գործք 19.1–7): Արևելյան քրիստոնեության մեջ, Հիսուսի մկրտությունը հիշատակվում է հունվարի 6-ին (որի հուլյան օրացույցային ամսաթիվը համապատասխանում է գրիգորյան օրացույցով 19-ին) Աստվածածնի տոնին:[10]Հռոմեական կաթոլիկ եկեղեցում, Անգլիկանական համայնքում, լյութերական եկեղեցիներում և արևմտյան մի շարք այլ դավանանքներում, այն նշվում է հաջորդ շաբաթվա ընթացքում մեկ օր՝ տիրոջ մկրտության տոնին: Հռոմեական կաթոլիկության մեջ Հիսուսի մկրտությունը վարդարաններից մեկն է, որը երբեմն ավելացվում է տերողորմյային: Դա արևելյան ուղղափառ եկեղեցիներում սուրբ երրորդության տոն է: