Մասնակից:Միլենա Գրիգորյան/Ավազարկղ4
From Wikipedia, the free encyclopedia
Դահլիճ, պատ կամ փառքի ծառուղի այն մարդկանց, նվաճումների կամ կենդանիների ցանկն է, որոնք ընտրվել են մարդկանց որոշակի խմբերի կողմից՝ տվյալ ոլորտում նրանց փառքը ճանաչելի դարձնելու նպատակով: Որոշ դեպքերում, փառքի այս սրահները իրականում դահլիճներ կամ թանգարաններ են, որտեղ դափնեկիրները ներկայացված են քանդակների տեսքով են, հուշատախտակներով, իրերի ցուցադրումով և ընդհանուր տեղեկություններով: Երբեմն դափնեկրի հուշատախտակները տեղադրվում են պատին (առաջանում է «փառքի պատը») կամ դրոշմվում մայթին («փառքի պողոտա» կամ «փառքի ծառուղի»): Այլ դեպքերում, փառքի սրահը փոխաբերական է և պարզապես ներառում է անունների կամ նվաճումների պատվավոր ցանկ: Ցանկերը կազմվում են կազմակերպության կամ համայնքի կողմից և կարող են լինել ազգային, պետական, տարածաշրջանային և մասնավոր:
Անգլալեզու տերմինը հանրաճանաչ է դարձել «Մեծ ամերիկացիների փառքի սրահ»-ի ստեղծումից հետո, 1900 թվականին, Նյու Յորքի Bronx Community Collegeruen-ի ջանքերով: Նրան ոգեշնչել էր Ruhmeshalle-ը (Munich) (հայերեն՝ Փառքի սրահ}}) Մյունխենում։ Նույնիսկ ավելի վաղ Վալհալա փառքի սրահը հիմնադրվել է 1807 թվականին Գերմանիայի Բավարիայում և կառուցվել է 1830-1842 թվականներին: «Փառք» բառի իմաստը ժամանակի ընթացքում փոխվել է. սկզբում նշանակում էր «հանրաճանաչություն», իսկ այժմ հիմնականում նշանակում է «աստղ»[1]։