Մասնակից:ՆելլիԿ/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Եկամուտ — դրամական միջոցներ կամ նյութական արժեքներ՝ ստացված պետության, ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձանց որոշակի ժամանակահատվածում ծավալած գործունեության արդյունքում։[1] Որոշ դեպքերում եկամուտ ասելով՝ հասկանում ենք պետության, կազմակերպության կամ բնակչության եկամուտները։
- Պետության եկամուտներ, պետության կողմից ստացվող եկամուտներ՝ հարկերի, տուրքերի, վճարումների, արտաքին առևտրի, միջազգային վարկերի, արտասահմանյան օգնության հաշվին, որոնք օգտագործվում են պետության գործառույթների իրականացման համար։
- Կազմակերպության եկամուտներ, տնտեսական շահույթի մեծացում՝ ակտիվների (դրամական միջոցների, այլ սեփականության) և (կամ) պարտականությունների մարման հաշվին, որը բերում է այդ կազմակերպության կապիտալի մեծացմանը՝ բացառությամբ մասնակիցների ներդրումների (սեփականատերերի)[2]։
- Բնակչության եկամուտներ, բնակիչների, ընտանիքների և տնային տնտեսությունների անձնական եկամուտներ, որոնք ստացվում են դրամական միջոցների տեսքով։ Դրանց են վերաբերվում.աշխատավարձը, կենսաթոշակը, կրթաթոշակը, ապրանքների վաճառքից ստացված եկամուտները, դրամական միջոցները՝ ծառայության վճարման տեսքով, հեղինակային հոնորարները, սեփականության վաճառքից գոյացած գումարները, վարձավճարները։