Մասնակից:Սիլվա Գևորգյան/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստին դը Պիզան կամ Պիզան (ֆր.՝ Christine de Pizan կամ Pisan), ի ծնե՝ Քրիստինա դա Պիձանո (իտալ.՝ Cristina da Pizzano, ), իտալացի բանաստեղծուհի և պալատական գրող Ֆրանսիայի թագավոր Շառլ VI-ի և մի քանի ֆրանսիացի դուքսերի համար։
Քրիստին դը Պիզանը ամուսնու մահից հետո ծառայել է որպես պալատական գրող միջնադարյան Ֆրանսիայում։ Քրիստինի հովանավորների թվում էին Օռլեանի դուքս Լուի I-ը, Բուրգունդիայի Համարձակ Ֆիլիպը և նրա որդին՝ Ջոն Անվախը։ Քրիստինը համարվում է որպես ամենավաղ ֆեմինիստական գրողներից մեկը , վեպեր, բանաստեղխություններ, կենսագրություններ, ինչպես նաև գրել է գրական, պատմական, փիլիսոփայական, քաղաքական և կրոնական ակնարկներ և վերլուծություններ[1][2][3] Նրա ամենահայտնի գործերն են «Տիկնանց քաղաքի գիրքը» և «Տիկնանց քաղաքի գանձը», երկուսն էլ գրվել են, երբ նա աշխատել է Բուրգունդիայի Ջոն Անվախի համար: Նրա խորհուրդների գրքերը արքայադուստրերին, իշխաններին և ասպետներին տպագրվում էին մինչև 16-րդ դարը։
Վերջին տասնամյակների ընթացքում Քրիստինեի աշխատանքը ճանաչվել է գիտնականներ Չարիթի Քենոն Ուիլարդի, կոմս Ջեֆրի Ռիչարդսի, Սյուզան Սոլենտեի, Մաթիլդ Լեյգլի և Մարի-Ժոզեֆ Փինեի ջանքերով: