Մասնակից:Քրիստինե Հակոբյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կաղապար:More citations needed
Հարավային Ամերիկայի պատմություն
Հարավային Ամերիկայի (իսպ.՝ Sudamérica) պատմությունը հիմնված է գրավոր աղբյուրների, բանավոր պատմությունների և սերնդեսերունդ փոխանցված ավանդույթների վրա։ Հյուսիսամերիկյան աղբյուրների համաձայն՝ Հարավային Ամերիկան ինքնին մայրցամաք է, մինչդեռ լատինամերիկյանն աղբյուրները այն դիտարկում են ենթամայրցամաք, որը Ամերիկա մեծ մայրցամաքի մասն է կազմում: Վերջինս ժողովուրդների, մշակույթների և քաղաքակրթության մեծ բազմազանության խառնարան է և տարածվում է Կարիբյան ծովից մինչև Հրո երկիր: Թեև իսպանական և պորտուգալական մշակույթը գերիշխող է տարածաշրջանում, կան ուրույն մշակույթ ունեղոց մարդկային այլ խմբեր: Պերուի Նորտե Չիկոյի քաղաքակրթությունը Ամերիկայի ամենահին և աշխարհի առաջին վեց անկախ քաղաքակրթություններից մեկն է՝ գոյություն ունենալով մեզոամերիկյան Օլմեկ ցեղից գրեթե երկու հազարամյակ առաջ, ժամանակակից լինելով եգիպտական բուրգերին։
Հարավային Ամերիկայի պատմությունը անցել է եվրոպական բացահայտման, նվաճման, գաղութացման, անկախության, ազգային համախմբման և XX դարի փուլերով՝ սերտորեն կապվելով Ամերիկայի պատմության և նրա տարբեր աշխարհագրական և մշակութային տարածաշրջանների հետ՝ Լատինական Ամերիկա, որը ընդգրկում է Հարավային և Կենտրոնական Ամերիկայի մեծ մասը, Կենտրոնական Ամերիկա և Հյուսիսային Ամերիկա:
Հարավային Ամերիկան ունի հարուստ պատմություն, միավորում է բազմաթիվ մշակույթներ և քաղաքակրթություններ, որ զարգանում էին՝ մեկուսանալով մյուս մայրցամաքների քաղաքակրթություններից: Այդ ժամանակաշրջանի ամենակարևոր ցեղերից էին ինկերը։
Քրիստափոր Կոլումբոսի՝ Ամերիկայի հայտնագործումից հետո Իսպանիայի և Պորտուգալիայի միջև կնքված Տորդեսիլյասի պայմանագրի ստորագրումով սկսվեց գաղութացման շրջանը: Անդրատլանտյան ստրուկների առևտրի միջոցով Հարավային Ամերիկան՝ հատկապես Բրազիլիան, դարձավ աֆրիկյան սփյուռքի՝ միլիոնավոր մարդկանց տուն: Այնուհետև էթնիկ խմբերի խառնուրդից սերեցին մետիսները։
Եվրոպացի գաղութարարները հիմնեցին մի քանի քաղաքներ, որոնք այնուհետև միավորվելով կազմավորեցին Եվրոպայից կախյալ փոխարքայություններ՝ փոխաարքայի իշխանության ներքո: Ժամանակի ընթացքում Եվրոպայում գաղութարար երկրների, բնիկ ժողովուրդների և փախչող ստրուկների միջև լարվածությունը հանգեցրեց փոխարքայությունների անկախացմանը և մերօրյա երկրների ձևավորմանը։ Այսպիսով՝ 16-ից 19-րդ դարերի ընթացքում ստեղծվեց Հարավային Ամերիկան: 19-րդ դարի ընթացքում իսպանական թագից ազատագրման հեղափոխությունը նպաստեց Հարավային Ամերիկայում սոցիալական և քաղաքական փոփոխությունների՝ ներառելով ազգի կազմավորման, միջազգային առևտրի ավելացման ծրագրեր, տարածքների սեփականության և ուժի հավասարակշռության համար մղվող պատերազմներ: Այս ժամանակահատվածում տեղի է ունեցել նաև բնիկների իրավունքների և պարտականությունների վերաձևավորում, պետությունների սահմաններում բնակվող բնիկ ժողովուրդների ենթակայություն, իշխող դասերի միջև լիբերալ-պահպանողական կոնֆլիկտներ, ժողովրդագրական և բնապահպանական խոշոր փոփոխություններ: