Մասնակից:1Alina1/Ավազարկղ4
From Wikipedia, the free encyclopedia
Զատկի ձու, կամ Զատկական ձու[1], որ հաճախ ձևավորվում է: Այն հաճախ օգտագործվում է որպես Զատկի տոնի նվեր: Այսինքն՝ Զատկի ձուն ընդունված է օգտագործել Զատկի սեզոնի ժամանակ: Հին ավանդույթի համաձայն՝ օգտագործվում են ներկած սովորական ձվեր, բայց ներկայիս իրականության մեջ նախապատվությունը տրվում է նաև գունավոր նրբաթիթեղով փաթաթված շոկոլադե, փայտե ձեռագործ կամ քաղցրավենիքով լցված պլաստիկե ձվերին: Ամեն դեպքում, սովորական ձվերը դեռևս օգտագործվում են Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի ավանդույթներում: Չնայած, որ ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ[2], Քրիստոնեական Զատկի ժամանակ այն Սուրբ գերեզմանի խորհրդանիշն է, որտեղից Հիսուսը համբարձվեց[3][4][5]: Բացի այդ, մեկ այլ ավանդույթի համաձայն՝ Զատկի ձվերը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է Հիսուսի՝ խաչելության ժամանակ թափած արյունը[3][6]: Շատ աղբյուրների համաձայն՝ Զատկի ձվի օգտագործման այս ավանդույթը սերում է Միջագետքի վաղ շրջանի քրիստոնյաներից, որտեղից էլ Ուղղափառ եկեղեցու միջոցով տարածվել է Ռուսաստանում և Սիբիրում, իսկ ավելի ուշ Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների միջոցով՝ Եվրոպայում[6][7][8][9]: Այլ աղբյուրների համաձայն՝ այս ավանդույթը սկիզբ է առել Միջնադարում Արևմտյան Եվրոպայում այն պատճառով, որ Արևմտյան քրիստոնյաները չէին կարող Մեծ Պահքի ընթացքում ձու ուտել, և դա կարող էին անել միայն Զատկի տոնի ժամանակ[10][11]: